Thursday , April 25 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Բրյուսելի և Մոսկվայի «Բաքվի մրցավազքում» հայկական կարմիր գիծ է պետք. Խալաթյան Տեսանյութ

Բրյուսելի և Մոսկվայի «Բաքվի մրցավազքում» հայկական կարմիր գիծ է պետք. Խալաթյան Տեսանյութ

Քաղաքագետ Հայկ Խալաթյանը մեկնաբանել է ՌԴ և ԱՄՆ դեսպանների վերջին հանդիպումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման եթերում Խալաթյանը նշել է, որ Մինսկի խումբը դադարել է աշխատել, և փաստորեն այժմ բանակցությունների երկու ձևաչափ կա․ մեկը վարում է Ռուսաստանը, իսկ երկրորդը՝ Եվրոմիությունը։

Խալաթյանը նշել է, որ Բաքուն «մրցավազք» է կազմակերպել Ռուսաստանի և Արևմուտքի միջև՝ տեսնելու՝ ով առաջինն Արցախը կներկայացնի որպես Ադրբեջանի մաս։ Սակայն, ինչպես նախագահ Ալիևն է ասել, Բաքուն ավելի շատ համակրում է Բրյուսելին։

Փորձագետի կարծիքով՝ Մոսկվան այլ դիրքորոշում ունի արցախյան հարցում, որով առաջարկվում է կարգավիճակի հարցը քննարկել ապագայում։ Սակայն այս տարբերակը ձեռնտու չէ Բաքվին։

Քաղաքագետը նշել է, որ Արցախում հասկանում են բրյուսելյան ֆորմատի ամբողջ վտանգը, իսկ Ստեփանակերտում ոչ ոքի դուր չի եկել Եվրոխորհրդի ղեկավարի՝ Արցախի հայերի անվտանգության մասին տարօրինակ հայտարարություն։

Խալաթյանի խոսքով՝ Հայաստանը պետք է հստակ գծի այն կարմիր գծերը, որոնք հատել չի կարելի, սակայն վերջին ամիսներին Հայաստանի իշխանությունները Արցախի կարգավիճակի հարց չեն բարձրացրել։

Քաղաքագետը նաեւ ասել է, որ Ադրբեջանը փորձում է նոր պատերազմով վախեցնել հայ հանրությանը, սակայն ըստ մասնագետի՝ պատերազմ չի լինելու։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …