Հոկտեմբերի 12-ին Երևանում՝ Կառավարության շենքի դիմաց, Արցախի Հադրութի և 44-օրյա պատերազմից հետո անդրբեջանական վերահսկողության տակ անցած մի շարք այլ շրջաններից տեղահանվածները բողոքի ակցիա են իրականացրել: Նրանք հերթական անգամ կառավարությունից պահանջել են լուծել իրենց բնակարանային խնդիրները: Հադրութցիները ասել են, որ բնակվում են վարձով, և պետության կողմից փոխհատուցումը դադարեցնելուց հետո կանգնել են …
կարդալ »Ազգային Ժողով կարող են մուտք գործել միայն պատվաստված և թեստի բացասական արդյունք ունեցող քաղաքացիները
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողներին տեղեկացրել է, որ այսուհետ խորհրդարան կարող են մտնել միայն Քովիդ 19-ի դեմ պատվաստված կամ թեստավորման բացասական պատասխան ներկայացնող քաղաքացիները: Առողջապահության նախարարի հրամանագրով՝ հոկտեմբերի 14 -ից սկսած, Հայաստանի բոլոր աշխատող քաղաքացիները պետք է ներկայացնեն պատվաստման սերտիֆիկատ կամ ամսական երկու անգամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք: Ավելի …
կարդալ »Իրանի դեսպանը Հայաստանին առաջարկել է համագործակցություն բարձր տեխնոլոգիաների ոլորտում
ՀՀ Բարձր տեխնոլոգիաների նախարար Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոխուրիին: Նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է Իրանի հետ համագործակցության ընդլայնման ծրագրերին ու հնարավորություններին: Նախարարն ընդգծել է երկու երկրների միջև արդեն իսկ հաստատված վստահելի գործընկերային հարաբերությունները և նշել, որ այժմ համագործակցության զարգացմանը նպաստելու անհրաժեշտություն կա: …
կարդալ »Բաքուն Իրանին մեղադրել է զրպարտության մեջ. «Մենք ահաբեկիչներ չունենք»
Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան, մեկնաբանելով Ադրբեջանի վերաբերյալ Իրանի ԱԳ նախարարի հայտարարությունները, նրան մեղադրել է զրպարտության մեջ: Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը լիբանանյան «Ալ-Մանար» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ադրբեջանի տարածքում օտարերկրյա ահաբեկիչներ կան: «Ցավոք, Իրանի ԱԳՆ-ը չի հրաժարվում Ադրբեջանի դեմ իր հակաքարոզչությունից: Մենք կտրականապես հերքում ենք նմանատիպ մեղադրանքները …
կարդալ »«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հայտարարել է հաղթողների անունները
Երևանում աշխատանքն է ավարտել «Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնը: Գլխավոր մրցանակին արժանացել է հնդիկ ռեժիսոր Պի Էս Վինոտրաջի «Խճաքարեր» ֆիլմը, իսկ երկրորդ մրցանակին՝ Դիեդո Համադիի (Կոնգո, Ֆրանսիա, Բելգիա) «Հոսանքն ի վար՝ դեպի Կինշասա» ֆիլմը: Ժյուրիի կողմից հատուկ հիշատակման է արժանացել ռեժիսոր Ցյու Ծյունծյուի (Հոնկոնգ, Ֆրանսիա) «Նոր հին ներկայացում» կինոարարը, իսկ …
կարդալ »Տոնոյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ Դավիթ Տոնոյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Ըստ փաստաբանների՝ իրենց պաշտպանյալը մեղադրվում է մի արարքի մեջ, որը չի կատարել: «Նախարարի պաշտոնից ազատվելուց հետո պարոն Տոնոյանը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից՝ հաշվի առնելով պետական գաղտնիքը, ՀՀ ազգային անվտանգության և …
կարդալ »Ի՞նչ է նշանակում Հայաստանի համար «ժամկետանց հրթիռ», որի մասին գիտեր թշնամին
Եթե հաստատվի ժամկետանց հրթիռ արտահայտությունը, դա բավարար է ծանրագույն վճիռ կայացնելու համար, բանակը վարկաբեկող մնացյալ ապացույցներն, ընդամենը մանրադրամ կլինեն այդ անհայրենիք գործարքում, որին հաստատ տիրապետել է նաև թշնամին, և խայտառակությունը հենց դա է: լավ, ինչ է նշանակում ժամկետանց հրթիռ ամեն ժամ պատերազմի սպասող երկրում: Այսինքն ինչ է ստացվում. այդ գործարքի …
կարդալ »Մահացած են գտել Հայոց Ցեղասպանության ճանաչման օրինագծի հեղինակ պատգամավորին
Կիևի ոստիկանությունը հոկտեմբերի 8-ին տեղեկատվություն Է ստացել, որ հայտնաբերվել է Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Անտոն Պոլյակովի դին: Ըստ լրատվամիջոցների` Պոլյակովն իրեն վատ է զգացել տաքսու մեջ և իրավապահները շտապօգնություն են կանչել: Բուժօգնությունը, սակայն, անօգուտ է եղել, բժիշկներն արձանագրել են պատգամավորի մահը: Ըստ Կիևի դատախազության մամուլի ծառայության հաղորդագրության՝ դիահերձման արդյունքում պարզվել է, …
կարդալ »ՄԻՊ-ը փաստեր է ներկայացրել ադրբեջանական ապօրինությունների մասին
Հոկտեմբերի 7-ին Հռոմում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը օտարերկրյա լրագրողներին ապացույցներ է ներկայացրել հայ գերիների նկատմամբ խոշտանգումների և ադրբեջանցի զինծառայողների կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումների մասին: Արման Թաթոյանը խոսել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապության մասին, շեշտելով, որ անտեսված են միջազգային պահանջները և գերիները պահվում են ռազմաքաղաքական …
կարդալ »Բաքվում ցանկանում են ևս մեկ անգամ հանդիպել Հայաստանի ԱԳ նախարարի հետ
Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան հայտարարել է, որ Բաքուն չի բացառում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նոր հանդիպման հնարավորությունը: “Մենք կարծում ենք, որ օգտակար կլինի հետպատերազմյան ժամանակաշրջանի հայ-ադրբեջանական հարաբերությունների քննարկումը: վերջերս Նյու Յորքում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Մենք չենք բացառում նման հանդիպման հնարավորությունը նաև առաջիկայում»,- ասել է Աբդուլաևան …
կարդալ »