Հոկտեմբերի 12-ին Երևանում՝ Կառավարության շենքի դիմաց, Արցախի Հադրութի և 44-օրյա պատերազմից հետո անդրբեջանական վերահսկողության տակ անցած մի շարք այլ շրջաններից տեղահանվածները բողոքի ակցիա են իրականացրել: Նրանք հերթական անգամ կառավարությունից պահանջել են լուծել իրենց բնակարանային խնդիրները:
Հադրութցիները ասել են, որ բնակվում են վարձով, և պետության կողմից փոխհատուցումը դադարեցնելուց հետո կանգնել են լուրջ խնդիրների առաջ: Նրանց խոսքով՝ դեռևս կառավարությունից արձագանք չեն ստացել իրենց պահանջների վերաբերյալ, այդ իսկ պատճառով իրենց հարցերը բարձրաձայնելու են նաև ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակի, Երևանում Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանատների առջև: Հարդութեցիներն ասել են, որ ստեղծված իրավիճակում պատրաստ են նույնիսկ ապաստան խնդրել այլ երկրներից:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է ադրբեջանցի դիպուկահարի կողմից Մարտակերտի բնակչին սպանելու դեպքին:
Մանրամասները՝ տեսանյությում: