Մոտ 3000 մարդ արդեն այցելել է «Հայաստան. լինելիության առասպելը» ցուցահանդեսը — Rusarminfo
Понедельник , Ноябрь 20 2017
ВАЖНОЕ
Главная / Նորություններ / Մոտ 3000 մարդ արդեն այցելել է «Հայաստան. լինելիության առասպելը» ցուցահանդեսը

Մոտ 3000 մարդ արդեն այցելել է «Հայաստան. լինելիության առասպելը» ցուցահանդեսը

Մարտին 11-ին Ռուսաստանի Պատմության պետական թանգարանում բացվել է «Հայաստան. լինելիության առասպելը» խորագրով ցուցահանդեսը: Թանգարանի մամլո ծառայությունից RUSARMINFO-ին հայտնել են, որ երկու շաբաթվա ընթացքում ցուցահանդեսն արդեն այցելել է 2963 մարդ:

Ցուցասրահում ներկայացված են զենքերի նմուշներ, հնագույն ձեռագրեր, հայկական մանրանկարներ, եկեղեցական հանդերձանք, անտիկ քանդակներ, որոնք պատմում են Հայաստանի մասին:

Ավելի քան 160 բացառիկ ցուցանմուշ է բերվել Մոսկվա Հայաստանի Պատմության և Մայր Աթոռի թանգարաններից ու Մատենադարանից: Առանձին ցուցադրությամբ ներկայացված են Օսմանյան կայսերությունում Հայոց ցեղասպանության մասին վկայող լուսանկարները:

«Ցուցահանդեսն այցելողների թիվը մեծ է, արդեն կարելի է ասել, որ այն հաջողություն ունի: Այցելուներն իրարից շատ տարբեր են, գալիս են և նրանք, ովքեր գիտեն ցեղասպանության մասին, և նրանք, ում պետք է պատմել պատմության այդ էջի մասին: Շատ ուսանողներ և տարեցներ են այցելում ցուցահանդեսը», — RUSARMINFO-ին հայտնել են թանգարանի մամլո ծառայությունից:

Հիշեցնենք, որ «Հայաստան. լինելիության առասպելը» խորագրով ցուցահանդեսը բաց է մինչև հունիսի 13-ը:

Смотрите также

Փորձագետ. «Աշխարհի բոլոր քրիստոնյաները պետք է արձագանքեն Էրդողանի որոշմանը՝ վերածելու Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի»

Թուրքիայի ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն՝ ի պատասխան Հունաստանի քննադատությանը Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի …

ADISORD DESIGN