1921թ. Մոսկվայի պայմանագրի չեղարկման շուրջ ՌԴ Պետդումայի պատգամավորների առաջարկին սատարելու նպատակով Ռուս-հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի կողմից ուղարկված դիմումին ի պատասխան՝ ՌԴ ԱԳՆ-ն նամակ է հղել, որում, մասնավորապես, նշված է, որ Մոսկվայի պայմանագիրը չի կարող չեղյալ հայտարարվել, քանի որ «միջազգային պրակտիկայում պետությունների միջև սահմանները հաստատող խաղաղ պայմանագրերն ենթակա չեն չեղարկման»:
Նախօրեին ԱՐՄԵՆՊՐԵՍՍ գործակալությունը, հերքելով RUSARMINFO-ի հրապարակումը, հայտնել էր, որ «ՌԴ ԱԳՆ-ն հերքել է այն տեղեկատվությունը, որ Մոսկվան անհնար է համարում չեղարկել Թուրքիայի հետ բարեկամության և եղբայրության մասին 1921թ. Մոսկվայի պայմանագիրը»:
RUSARMINFO-ն հրապարակում է ՌԴ ԱԳ նախարարության 2016թ. փետրվարի 1-ի պաշտոնական նամակը, որում ներկայացված է գերատեսչության դիրքորոշումը՝ ՌԴ ԱԳՆ Չորրորդ Եվրոպական վարչության ղեկավար Ա. Բոցանա-Խորչենկոյի ստորագրությամբ: