Среда , 9 октября 2024
amru
Главная / Без рубрики / Սերգեյ Միխեև. «Մոգերինին ակնարկում է Հայաստանի իշխանություններին, որ ԵՄ-ն պատրաստ է սադրել ներքաղաքական անհանգստություններ»

Սերգեյ Միխեև. «Մոգերինին ակնարկում է Հայաստանի իշխանություններին, որ ԵՄ-ն պատրաստ է սադրել ներքաղաքական անհանգստություններ»

«Ուղերձը, որը ես կբերեմ Երևան, պարզ է. եկեք առաջ մղենք անցյալ տարվա ընթացքում թափ հավաքած ջանքերը և համատեղ կազմենք մեր հետագա համագործակցության դրական օրակարգը՝ մշտապես մտքում պահելով մեր փոխադարձ հետաքրքրությունները», — հայտարարել է Եվրոպական միության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին Երևան կատարելիք իր պաշտոնական այցի նախաշեմին:

ԵՄ բոլոր նախաձեռնություններն ուղղված են նախկին խորհրդային հանրապետությունները Ռուսաստանից հեռվացնելու ջանքերին, և հենց այդ նպատակով է Ֆեդերիկա Մոգերինին այցելում Հայաստան, համոզմունք է հայտնում Կասպյան համագործակցության ինստիտուտի տնօրեն Սերգեյ Միխեևը:

«Մոգերինին ակնարկում է Հայաստանի իշխանություններին, որ ԵՄ-ն պատրաստ է սադրել ներքաղաքական անհանգստություններ` շանտաժի ենթարկելով իշխանություններին: Բացի այդ, Մոգերինին կարող է հանդիպումներ ունենալ ընդդիմության ներկայացուցիչների հետ: Այդ պարագայում ԵՄ-ն կարող է ցույց տալ, որ պատրաստ է բավականին ճկուն խաղ վարել` չթաքցնելով, որ իշխանության կարող է բերել ավելի հավատարիմ քաղաքական գործիչների », —RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Սերգեյ Միխեևը:

Ըստ փորձագետի` Բաքուն ու Երևանը ԵՄ-ի համար հետաքրքրություն են ներկայացնում Մերձավոր Արևելքի ճգնաժամի խորանկարում և պատահական չէ, որ ԵՄ անվտանգության պատասխանատուն Արևելյան գործընկերության 6 պետություններից ընտրել է հենց Հայաստանն ու Ադրբեջանը, որոնք կարևոր դեր ունեն թուրքական իշխանությունների ներկայիս քաղաքականության հարցում:

Հիշեցնենք, որ փետրվարի 29-ին Ֆեդերիկա Մոգերինին պաշտոնական այց կատարեց Ադրբեջան, որտեղ ընդգրկուն հանդիպումներ անցկացրեց երկրի նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …