Փորձագետ. «Էրդողանը ցանկանում է ներգրավել Բաքվին և Կիևին հակառուսական դաշինքի մեջ» — Rusarminfo
Понедельник , Август 21 2017
ВАЖНОЕ
Главная / Նորություններ / Փորձագետ. «Էրդողանը ցանկանում է ներգրավել Բաքվին և Կիևին հակառուսական դաշինքի մեջ»

Փորձագետ. «Էրդողանը ցանկանում է ներգրավել Բաքվին և Կիևին հակառուսական դաշինքի մեջ»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով փետրվարի 18-ին կժամանի Բաքու: Համաձայն պաշտոնական հաղորդագրության, այցի նպատակը երկու պետությունների ռազմավարական համագործակցության խորհրդի հերթական նիստի մասնակցությունն է: Այցին կհաջորդեն երկու պետությունների ղեկավարների հանդիպումները: Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին Բաքու էր այցելել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլին, ով հանդես էր եկել ղարաբաղյան հարցի շուրջ մի քանի կտրուկ հայտարարություններով:

Թուրքիան դրսևորում է իրեն որպես «Մեծ Կովկասի» առաջատար տերություն, ինչն էլ ցայտուն կերպով արտահայտում են Էրդողանի իմպուլսիվ գործողությունները` ուղղված Թուրքիայի շուրջ Ուկրաինայի և Ադրբեջանի մասնակցությամբ դաշինքի ստեղծմանը, ասում է ՌՀՀԻ Կովկասյան հետազոտությունների բաժնի ղեկավար Արթուր Աթաևը:

«Թուրքիայի ընկալմամբ «Մեծ Կովկասում» Ադրբեջանն առանցքային դեր է կատարում: Այդ է պատճառը, որ Անկարան սատարում է Ադրբեջանին արտաքին քաղաքականության առավել կարևոր ուղղություններում, ինչպես օրինակ ղարաբաղյան հակամարտությունն է: Ժամանելով Բաքու` Էրդողանը մտադիր է աջակցություն ստանալ իր կողմից անցկացվող քաղաքականության հարցում», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Արթուր Աթաևը:

Փորձագետը վստահ է, որ Էրդողանի օրակարգում ներառված կլինեն մի շարք հարցեր` կապված Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման կամ, ընդհակառակը, առճակատման խորացման հետ: Բացի այդ, երկկողմ քննարկումների կարևոր թեմաներից կլինի Անկարայի և Բաքվի միջև տնտեսական համագործակցությունը ռուսաստանյան պատժամիջոցների խորանկարում: Թուրք գործարարները մեծ վնասներ են կրում ռուսաստանյան պատժամիջոցների պատճառով: Էրդողանը կհամոզի Ալիևին դառնալ Ռուսաստանում Թուրքիայի առևտրային գործընկերն ու նրա շահերի պաշտպանը: Հնարավոր է, որ Բաքուն և Անկարան իրականացնեն այսպես կոչված բելառուսալիտվական սցենարը, երբ լիտվական արտադրանքը Ռուսաստան է արտահանվում բելառուսական ապրանքանշումով: Այդ պարագայում թուրքական արտադրանքները կարող են հայտնել Ռուսաստանում Ադրբեջանի ապրանքանշումով:

«Դատելով Դավութօղլու և Էրդողանի վերջին հայտարարություններից` հակառուսական շեշտադրումը գերակայելու է Էրդողանի ողջ այցի ընթացքում: Ներկայումս Էրդողանը դաշինք է ձևավորում, որը պաշտոնապես հակասիրական ուղղվածություն ունի, բայց փաստացիորեն այն հակառուսական է: Հետխորհրդային տարածքում ստեղծված իրավիճակում Թուրքիայի համար խիստ կարևոր է Ուկրաինայի և Ադրբեջանի մասնակցությունն այդ դաշինքում »,- ասում է Արթուր Աթաևը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Կիև կատարած այցի շրջանակներում Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլին հայտարարել էր, որ «Ռուսաստանը խախտել է երեք պետության` Վրաստանի, Ուկրաինայի և Սիրիայի տարածքային ամբողջականությունը», ինչպես նաև նշել էր, որ «այն օգնում է Հայաստանին, որի պատճառով վտանգի տակ է հայտնվել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:

   

Смотрите также

Փորձագետ. «Աշխարհի բոլոր քրիստոնյաները պետք է արձագանքեն Էրդողանի որոշմանը՝ վերածելու Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի»

Թուրքիայի ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն՝ ի պատասխան Հունաստանի քննադատությանը Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի …

ADISORD DESIGN