Пятница , 26 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Սերգեյ Պուխով. «Հայաստանի տնտեսությունը չի զարգանում երկրի ներքին խնդիրների պատճառով»

Սերգեյ Պուխով. «Հայաստանի տնտեսությունը չի զարգանում երկրի ներքին խնդիրների պատճառով»

Հայաստանի ֆինասների նախարարության տվյալներով, 2016-ի սկզբին Հայաստանի պետական պարտքը կազմել է 5 մլրդ 71 մլն դոլար, որից 3 մլրդ 883 միլիոնը արտաքին վարկերն են: Պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ին տարեսկզբին կազմել է 42,4%: Պետական պարտքի նման հարաբերակցությունը ՀՆԱ-ին կրիտիկական չէ, — ասում է Եվրասիական հաղորդակցության կենտրոնի տնօրեն, տնտեսագետ Ալեքսեյ Պիլկոն: «Մի շարք եվրոպական երկրներում պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ին 100% և ավելի է: Նման պատկեր է Իտալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում և Մեծ Բրիտանիայում: Էլ չեմ խոսում ԱՄՆ-ի մասին: Այդ իսկ պատճառով 42%-ը մեծ չափի պարտք է, բայց բացարձակապես ոչ կրիտիկական», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Ա.Պիլկոն: Տնտեսագետի կարծիքով, Հայաստանը, չնայած մեծ պարտքին, ունի զարգացման լավ հեռանկարներ, հատկապես` ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո: «Հայաստանին անհրաժեշտ է նոր արտադրություններ հիմնել` ձգտելով ՀՆԱ-ի աճին: Ներկայումս դա դժվար է, քանի որ մենք գտնվում ենք գլոբալ տնտեսական անկման փուլում: Բայց ցանկացած ճգնաժամ նոր հնարավորություններ է բացում, որոնք պետք է ճիշտ օգտագործել», — ասել է Պիլկոն: Հայաստանի տնտեսական զարգացմանը սպառնում են երկրի ներքին խնդիրները և ոչ պետական պարքտը: Դրանք խոչընդոտում են միջին բիզնեսի զարգացմանը, ինչն էլ արտահայտվում է այդ թվում նաև ՀՆԱ-ի ցուցանիշում, — ասում է «Զարգացման կենտրոն» ինստիտուտի առաջատար փորձագետ Սերգեյ Պուխովը: «Համաշխարհային տնտեսությունը 3%-ի աճ կարձանագրի: Եթե պետության ՀՆԱ-ի աճը ցածր է 3-4%-ից, ապա սա նշանակում է, որ պետությունը հետ է մնում համաշխարհային ցուցանիշներից», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Պուխովը: Հիշեցնենք, որ դեռ 2015-ի կեսերին Հայաստանի արտաքին պարտքը կազմել է 4 մլրդ 441 մլն 500 հազ. դոլար: Այսպիսով, կես տարվա ընթացքում Հայաստանը իր արտաքին պարտքն ավելացրել է 629 մլն 500 հազ. դոլարով:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …