iuorao.ru
kidstravel2.com
theisabellatrust.org
vmayakovsky.ru
пинап
казино олимп
aviator
pinco
verde casino
пинко казино
олимп казино
покердом
султан казино
creativecommons.ru
editorialabiertafaia.com
korstom.ru
profobr27.ru
rcrcq.ca
pokerdom
Best UK slot sites
pinco casino
Вторник , 14 апреля 2026
amru
Главная / Без рубрики / Փորձագետ. «Ի պատասխան միացյալ ՀՕՊ-ի` Անկարան կամրապնդի Բաքվի հետ ռազմական համագործակցությունը»

Փորձագետ. «Ի պատասխան միացյալ ՀՕՊ-ի` Անկարան կամրապնդի Բաքվի հետ ռազմական համագործակցությունը»

Turkishweekly.net-ը տեղեկացնում է, որ պաշտոնական Անկարան մտահոգություն է հայտնել Ռուսաստանի և Հայաստանի միջև հակաօդային համակարգերի միավորման շուրջ համաձայնագրի առնչությամբ:

Ռուսաստանը չէ, որ սկսել է սրել իրավիճակը տարածաշրջանում, բայց Ռուսաստանը պարտավոր է ամրապնդել իր և իր մտերիմ գործընկերների օդային տարածքի անվտանգությունը, և այս հարցում առանձնահատուկ դեր ունի Հայաստանը, որը սահմանակից է Թուրքիային, — ասում է Ռազմավարական պլանավորման ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ալեքսանդր Գուսևը:

«Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և լուծում է խնդիրներն իր տարբերակով` խոցելով, օրինակ, ռուսաստանյան օդանավը: Ռուսաստանը ևս իր խնդիրներն է լուծում` ընդ որում չնայելով ՆԱՏՕ-ին, ԵՄ-ին և առավել ևս Թուրքիային: ՀՕՊ համակարգն ուղղված է ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունների, այլ նաև Եվրասիական տնտեսական միության ամրապնդմանը», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Ալեքսանդր Գուսևը:

Ըստ փորձագետի` Մոսկվան պետք է լրջորեն դիտարկի Թուրքիայի իշխանությունների բոլոր հայտարարություններն ու գործողությունները:

«Թուրքիան պատասխան քայլ է կատարում և ընդլայնում Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը: Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ Անկարան կընդլայնի իր ազդեցությունը Հարավային Կովկասում Ռուսաստանի հետ առճակատման պայմաններում»,- նշել է Գուսևը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին Մոսկվայում Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Սեյրան Օհանյանը ստորագրել են կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միացյալ տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը: Ի պատասխան` Թուրքիան հայտարարել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը պետք է զերծ մնան այն գործողություններից, որոնք վտանգում են խաղաղությանը տարածաշրջանում, քանի որ Երևանի նման մոտեցումը կարող է հրահրել նոր բախումներ Հարավային Կովկասում:

Добавить комментарий

Смотрите также

Փորձագետ. «Բաքվի սպառնալիքի շուրջ Սարգսյանի հայտարարությանը Ղազախստանն ու Բելառուսը հրապարակավ չեն սատարի»

Մայիսի 31-ին Աստանայում տեղի ունեցավ ԵԱՏՄ անդամ պետությունների նախագահների հանդիպումը: Իր ելույթում Հայաստանի նախագահ Սերժ …

humanics-es.com
insccu.com
investvostok.ru
pin up casino
1вин
online casino not covered by gamstop
пин ап
Casino zonder CRUKS