Пятница , 19 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Սահակաշվիլիի և Ավակովի միջև ծագած վեճից հետո Ժիրինովսկին առաջարկել է մասնատել Ուկրաինան երկու մասի Հայաստանի և Վրաստանի միջև

Սահակաշվիլիի և Ավակովի միջև ծագած վեճից հետո Ժիրինովսկին առաջարկել է մասնատել Ուկրաինան երկու մասի Հայաստանի և Վրաստանի միջև

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին աջակցություն է հայտնել Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիին և Ուկրաինայի Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին ծագած վեճի հարցում:

Միջադեպի մասնակիցներին Ժիրինովսկին հրավիրել է Մոսկվա` քննարկելու Ուկրաինայի մասնատումը ևս երկու մասերի: Բացի Նովոռոսիայից, հնարավոր է նաև այն տարբերակը, երբ հարավային Ուկրաինան անցնի Սահակաշվիլիի իշխանության տակ, իսկ հյուսիսայինը` Ավակովի: Գալով Մոսկվա` նրանք կարող են որոշել է, թե որտեղ է անցնելու երկու նոր տարածքային միավորումների միջև սահմանը: Այս մասին հայտնում է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության մամլո ծառայությունը:

«Ըստ ամենայնի, պահը հասունացել է: Ժամանակն է մեկընդմիշտ մասնատել Ուկրաինան: Ուկրաինայի հարավային մասը կանվանենք Նոր Վրաստան, իսկ հյուսիսայինը` Նոր Հայաստան: Բավ է քմծիծաղով վերաբերվել կովկասյան ժողովուրդների ներկայացուցիչներ Սահակաշվիլիին և Ավակովին: Նրանք արժանի են դառնալ նոր պետությունների նախագահներ», — հայտարարել է Ժիրինովսկին:

«Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հույս ունի, որ Սահակաշվիլին և Ավակովը կգան Մոսկվա, և այդ ժամանակ մենք ամեն ինչի շուրջ կպայմանավորվենք: Հարավցիները վերջնականապես կմասնատեն Ուկրաինան», — Ժիրինովսկու խոսքերը փոխանցում է կուսակցության մամլո ծառայությունը:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …