Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին աջակցություն է հայտնել Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիին և Ուկրաինայի Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին ծագած վեճի հարցում:
Միջադեպի մասնակիցներին Ժիրինովսկին հրավիրել է Մոսկվա` քննարկելու Ուկրաինայի մասնատումը ևս երկու մասերի: Բացի Նովոռոսիայից, հնարավոր է նաև այն տարբերակը, երբ հարավային Ուկրաինան անցնի Սահակաշվիլիի իշխանության տակ, իսկ հյուսիսայինը` Ավակովի: Գալով Մոսկվա` նրանք կարող են որոշել է, թե որտեղ է անցնելու երկու նոր տարածքային միավորումների միջև սահմանը: Այս մասին հայտնում է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության մամլո ծառայությունը:
«Ըստ ամենայնի, պահը հասունացել է: Ժամանակն է մեկընդմիշտ մասնատել Ուկրաինան: Ուկրաինայի հարավային մասը կանվանենք Նոր Վրաստան, իսկ հյուսիսայինը` Նոր Հայաստան: Բավ է քմծիծաղով վերաբերվել կովկասյան ժողովուրդների ներկայացուցիչներ Սահակաշվիլիին և Ավակովին: Նրանք արժանի են դառնալ նոր պետությունների նախագահներ», — հայտարարել է Ժիրինովսկին:
«Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հույս ունի, որ Սահակաշվիլին և Ավակովը կգան Մոսկվա, և այդ ժամանակ մենք ամեն ինչի շուրջ կպայմանավորվենք: Հարավցիները վերջնականապես կմասնատեն Ուկրաինան», — Ժիրինովսկու խոսքերը փոխանցում է կուսակցության մամլո ծառայությունը: