Пятница , 26 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Ֆրանց Կլինցևիչ. «Ռուսաստանյան S-400-ի տեղափոխումը Հայաստան կփոխի ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում»

Ֆրանց Կլինցևիչ. «Ռուսաստանյան S-400-ի տեղափոխումը Հայաստան կփոխի ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում»

Ռուս-թուրքական հարաբերությունների աճող լարվածությունից ելնելով` ռուսաստանյան փորձագետները սկսել են տեսակետներ հայտնել Հայաստանում ևս S-400 համակարգերի տեղակայման անհրաժեշտության մասին` ի լրումն Սիրիայում արդեն իսկ տեղակայված S-400 հակաօդային հրթիռային համակարգերի, որոնք նպատակ են հետապնդում թիկունքից պաշտպանել Ռուսաստանի ՕՏՈՒ-ի գործողությունները:

Որոշ հայաստանյան լրատվամիջոցներ տեղեկատվություն են տարածել առ այն, որ ռուսաստանյան 58-րդ բանակն արդեն իսկ իր գումարտակներն է տեղակայել հայ-թուրքական սահմանին:

S-400 հակաօդային հրթիռային համակարգերի տեղակայումը փոխում է անվտանգության հավասարակշռությունը տարածաշրջանում և դառնում է քաղաքական սուբյեկտ, — ասել է ՌԴ Դաշնայի խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Ֆրանց Կլինցևիչը:

«S-400-ի տեղակայումը Հայաստանում կարող է հանգեցնել բազմաթիվ քաղաքական խոսակցությունների: Բայց Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններն այնքան արդյունավետ և փոխշահավետ են, որ վտանգի առաջ գալու դեպքում ԱՊՀ, ՀԱՊԿ կամ երկկողմ հարաբերությունների շրջանակներում Ռուսաստանը պատրաստ է կարճ ժամկետում S-400-ը տեղակայել Հայաստանում և փոխել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում», — RUSARMINFO-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Ֆրանց Կլինցևիչը:

Նրա կարծիքով, որտեղ էլ որ տեղակայված լինեն S-400 համակարգերը, դրանք կարող են վերահսկել օդային տարածքը 400 կմ հեռավորության վրա` դարձնելով այդ տարածքը բացարձակապես ապահով յուրաքանչյուր թռչող այն սարքի համար, որն իրականացնում է ցածր կամ բարձր թռիչք երկրի վրայով, կամ գտնվում է տիեզերքում: Այս համակարգերի արդյունավետության աստիճանն անսահման է:

Ֆրանց Կլինցևիչը ժխտել է այն տեղեկատվությունը, որ ռուսաստանյան 58-րդ բանակը իր գումարտակներն արդեն տեղակայել է հայ-թուրքական սահմանին:

Հիշեցնենք, որ S-400 համակարգը նախատեսված է ռազմավարական և մարտավարական ավիացիայի օդանավերի, հրթիռների, հիպերձայնային թիրախների և օդային հարձակման այլ միջոցների բարձր արդյունավետությամբ ոչնչացման համար: Այն իր օդային թիրախները ոչնչացնում է մինչև 4800 մ/վ-ում, մինչև 400 կմ հեռավորության և մինչև 30 կմ բարձրության վրա: Յուրաքանչյուր համակարգ կարող է ապահովել մինչև 10 թիրախի ոչնչացում` գործի դնելով մինչև 20 հրթիռ: Մարտական պատրաստվածության բերման ժամանակը կազմում է 5-ից 10-ը րոպե:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …