Пятница , 26 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Սիմպսոնյանները. ամենաերկարակյաց ամերիկյան մուլտֆիլմի հայազգի հերոսները

Սիմպսոնյանները. ամենաերկարակյաց ամերիկյան մուլտֆիլմի հայազգի հերոսները

aratherat.com ինտերնետ պորտալը տքնաջան աշխատանք է կատարել` կազմելով «Սիմսոնները» սերիալի այն դրվագների ընտրանին, որտեղ կան հայազգի հերոսներ:

Մուլտֆիլմի 10-րդ եթերաշրջանի 23-րդ սերիայում Հոմեր Սիմսոնն ասում է, որ հաճախել է Չակ Գարբեդյանի դասընթացներին`գումար տնտեսել սովորելու նպատակով:

17-րդ եթերաշրջանի «Էբին միլիոն արժե» վերնագրով սերիայում Էբիի պապիկը, ով ապրում է Սիմսոնների ընտանիքի հետ, որոշում է ինքնասպան լինել և դիմում է բժիշկ Եղոյանի օգնությանը:

Բայց հայ ժողովրդի զավակի ամենանշանակալի մասնակցությունը մուլտֆիլմում ներկայացված է «Տնօրենն ու մուրացկանը» սերիայում, որը եթեր է հեռարձակվել 1997-ին: Դպրոցի տնօրեն Սկինները տոնում է իր քսանամյակն աշխատավայրում, բայց խնջույքը ընդհատվում է, երբ դպրոցում հայտնվում է իրական Սկինները: Բանն այն է, որ իրական Սկինները նախկինում գող է եղել Քեպիտթլ սիթիից, ում դատարանը որպես պատիժ բանակ էր ուղարկել: Վիետնամական պատերազմի ժամանակ Սկինները ծանոթացել էր Արմեն Թամզարյան անունով մի մարդու հետ: Նրանց ընկերությունը ամուր, բայց կարճատև էր եղել, և այն բանից հետո, երբ Սկինները հայտնվել էր ռմբակոծության մեջ, իսկ այնուհետև` համարվել զոհված, Թամզարյանը որոշել էր պարզապես յուրացնել այսպես կոչված «խորթ եղբոր» անունն ու որպես արդեն Սկիններ փորձել ի կատար ածել զոհված ընկերոջ և դպրոցի տնօրինության երազանքները: Բայց, արի ու տես, որ Սկինները ողջ էր մնացել, գերության ընկել չինացիների մոտ, որտեղ աշխատել էր մի գործարանում, իսկ այնուհետև` գործարանի փակվելուց հետո, վերադարձել ԱՄՆ:

Հատկանշական է, որ Կալիֆորնիայի Բարձրագույն դատարանի դատավորը, տեսնելով կեղծ Սկինների` Արմեն Թամզարյանի կերպարը, հետաքրքրվել էր, թե ինչու էին հենց իր անունն օգտագործել մուլտֆիլմում:

Նշենք, որ «Սիմսոններն» ամենաերկարակյաց մուլտֆիլմն է ամերիկյան հեռուստատեսության պատմության մեջ` 28 եթերաշրջան, մինչդեռ առաջին սերիան ցուցադրվել է 1987թ.-ին:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …