Բեռնատար փոխադրումների կամ ավելի հայտնի հեռավոր տարածության բեռնատարերի համար սահմանված ռուսաստանյան նոր հարկը կհանգեցնի Հայաստանից ներկրվող ապրանքների ինքնարժեքի բարձրացմանը` միջինը մեկ բեռնատարի պարագայում 110-120 դոլարի չափով: Այս մասին հայտարարել է Հայաստանի արդյունաբերողներ
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում ՀՀ առևտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը խիստ չափազանցված է համարում իր հայաստանցի գործընկերոջ հաշվարկները:
“Հայկական ապրանքի յուրաքանչյուր կիլոգրամի ինքնարժեքը կբարձրանա միայն մի քանի կոպեկով, ինչը ծայրահեղ չէ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառութ
“Ռուսաստանի դաշնային մայրուղիներով Հայաստանից բեռնատարերը միջինը մոտ մեկ ու կես հազար կիլոմետր են անցնում, բազմապատկելով կիլոմետրերը սահմանված հարկի չափով (1,53 ռուբլի- խմբ.)` կստանանք մոտ 2,400 ռուբլի: Երկու ուղղությամբ այն կկազմի 5000 հազ. ռուբլի: Ըստ դոլարի ներկայիս փոխարժեքի` դա մոտ 75 դոլար է: Եթե նկատենք, որ մեկ բեռնատար մեքենան միջինը տեղափոխում է 20 հազ. տոննա ապրանք, ապա մեկ կիլոգրամի արժեքը կաճի 11-12 կոպեկով”, — նշել է ՌԴ-ում ՀՀ առևտրային ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ համաձայն սահմանված դաշնային հարկի, յուրաքանչյուր անցած կիլոմետրի համար բեռնատարը պարտավոր է վճարել 1, 53 ռուբլի: Վճարի անտեսման դեպքում, տուգանքը կգանձվի բեռնատարի վարորդից` միանգամյա խախտման դեպքում 450 հազ. ռուբլիի չափով, իսկ հետագայում` մեկ միլիոն ռուբլիի չափով: