«Ռուսաստանի երկաթուղիների» դուստր ընկերությունը Հայաստանում վատնել է մեկ միլիարդ ռուբլի — Rusarminfo
Вторник , Декабрь 12 2017
ВАЖНОЕ
Главная / Նորություններ / «Ռուսաստանի երկաթուղիների» դուստր ընկերությունը Հայաստանում վատնել է մեկ միլիարդ ռուբլի

«Ռուսաստանի երկաթուղիների» դուստր ընկերությունը Հայաստանում վատնել է մեկ միլիարդ ռուբլի

«Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության ուսումնասիրության արդյունքները փոխանցվել են ՌԴ Դաշնային հակամենաշնորհային ծառայությանը: Ստուգումներն ու քննություններն իրականացրել է Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության կոմիտեն:

 Ստուգումների արդյունքում պարզվել է, որ երկար տարիներ «Հարավակովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն խախտել է գնումների մասին օրենքը: «Ռուսաստանի երկաթուղիների» 100 տոկոսանոց դուստր ընկերությունը առանց մրցույթների անցկացման և ընկերության տնօրեն Սերգեյ Վալկոյի միանձնյա որոշմամբ ձեռք է բերել տարբեր ապրանքներ: Նույն իրավիճակն է եղել նաև ծառայություններ մատուցող ընկերությունների հարցում: Այն դեպքում, երբ ընկերությունում գործել է անհրաժեշտ ռեսուրսներ ունեցող իրավաբանական բաժինը, ընկերությունը իրավաբանական ծառայություններ ստանալու նպատակով ծախսել է մոտ 500 մլն դրամ (մոտ 70 մլն ռուբլի, 23.11.2015-ի արտարժույթի փոխարժեքի դրությամբ-խմբ.): Ըստ մասնագետների եզրահանգման` «Հարավակովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն ապրանքների գնման և ծառայություններ ստանալու համար ընթացակարգերի խախտմամբ ծախսել է մոտ 4,5 մլրդ ՀՀ դրամ (մոտ 650 մլն ռուբլի, 23.11.15-իարտարժույթի փոխարժեքի դրությամբ — խմբ.):

Ստուգումների ընթացքում բացահայտվել են նաև ընկերության ներդրումային գործունեությանը վերաբերող խախտումներ: Այսպես, ընկերությունը պարտավորվել էր 30 տարվա ընթացքում 180 մլրդ դրամի ( մոտ 25 մլրդ ռուբլի, 23.11.15.-իարտարժույթի փոխարժեքի դրությամբ — խմբ.) նեդրումներ կատարել ընկերության զարգացման նպատակով:

Նախորդ 7-8 տարիների ընթացքում ներդրվել է այդ գումարի կեսը` 90 մլրդ դրամ: Բայց ընկերության փաստաթղթերն ուսումնասիրելիս պարզվել է, որ այդ գումարի մեջ ներառված են բազմաթիվ ընթացիք ծախսեր, որոնք ներդրումների հետ որևէ առնչություն չունեն:

Անցկացված ստուգման արդյունքում պարզվել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն իրականացնում է հսկայական ծախսեր, որոնք դրական ազդեցություն չունենընկերության արդյունավետության վրա, այլ ընդհակառակը` դրանք ավելացնում են կորուստներն, ինչի հետևանքով էլ ընկերության ծառայությունների սակագինը մոտ 17% -ով աճել է:

Смотрите также

Փորձագետ. «Աշխարհի բոլոր քրիստոնյաները պետք է արձագանքեն Էրդողանի որոշմանը՝ վերածելու Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի»

Թուրքիայի ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն՝ ի պատասխան Հունաստանի քննադատությանը Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի …