Пятница , 26 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Եվս մեկ ռուսաստանյան էներգետիկ ընկերություն ցանկանում է հեռանալ Հայաստանից

Եվս մեկ ռուսաստանյան էներգետիկ ընկերություն ցանկանում է հեռանալ Հայաստանից

Ռուսաստանի խոշորագույն «ՌուսՀիդրո» ընկերության ղեկավար Նիկոլայ Շուլգինովն ուրբաթ օրը հայտարարել էր, որ ընկերությունը պատրաստ է վաճառել չորս էներգաարտադրող ընկերություններից երեքը` ոչ պրոֆիլային ակտիվներից ազատվելու մասին ընդունված որոշման համաձայն, հայտնում է «Коммерсант»-ը:

Ըստ թերթի` հետագայում «ՌուսՀիդրո»-ն կարող է նաև վաճառել Սևան-Հրազդան հիդրոէլեկտրակայանների կասկադը, որն արտադրում է երկրի ներքին սպառման էլեկտրաէներգիայի 10%-ը: Կասկադը 70%-ով ապահովում է նաև Հայաստանի գյուղատնտեսական հողերի ջրամատակարարումը:

«ՌուսՀիդրո»-ի աղբյուրները հայտնում են, որ թեև Սևան-Հրազդան կասկադը չի դիտվում որպես ոչ պրոֆիլային ակտիվ, այդուհանդերձ, դրա վաճառքի հարցն ուսումնասիրման փուլում է: Ընդ որում, նշվում է, որ «ՌուսՀիդրո»-ի ակտիվների արժեքը շուկայում ներկայումս նվազել է, ինչը վերաբերում է նաև Սևան-Հրազդան կասկադին:

«ՌուսՀիդրո»-ի ակտիվների ձեռքբերման մասին պատրաստակամություն են հայտնել այնպիսի խոշոր էներգետիկ ընկերություններ, ինչպիսիք են «ՏՆՍ Էներգո»-ն և «Եվրոսիբէներգո»-ն:

Հիշեցնենք, որ Հրազդան-Սևան կասկադը հիդրոէլեկտրակայանների համակարգ է` կառուցված Հրազդան գետի վրա: Այն բաղկացած է 8-ը հիդրոէլեկտրակայաններից` 6-ը Հրազդանի գետի, իսկ 2-ը` Արտաշատի ոռոգման ջրանցքի վրա: 2011-ին «ՌուսՀիդրո»-ն կասկադը ձեռք էր բերել «Հայկական էլեկտրացանցերի» նախկին սեփականատեր «ԻՆՏԵՐ ՌԱՕ» ընկերությունից: 2003-ին կասկադը փոխանցվել էր «ՌԱՕ ԵԷՍ»-ին Հայակական ԱԷԿ-ին մատակարարված ատոմային վառելիքի պարտքի մարման դիմաց: «ՌԱՕ ԵԷՍ»-ի լուծարումից հետո այն մնացել էր «ԻՆԵՐ ՌԱՕ-ի» հաշվեկշռում: 

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …