Նոյեմբերի 15ին Ադրբեջանի ավիացիոն ծառայություններն արգելել են Հայաստանի տարածքից օդ բարձրացած Ռուսաստանի ՌՏՈւ Ան-124տրանսպորտային ինքնաթիռին մուտք գործել սեփական օդային տարածք:
Գյումրիի օդակայանից օդ բարձրացած տրանսպորտային “Ռուսլան” ԱՆ – 124ինքնաթիռը ուղևորվում էր Ռուսաստան, սակայն որոշ ժամանակ անց այնհարկադրված վերադարձել է նույն օդակայանը, քանի որ Ադրբեջանն արգելել էինքնաթիռը մուտքը իր օդային տարածք: Այս մասին հայտնում է Razm.info կայքը:
Հրապարակմանը կից տեղադրված է օդաչուի ռադիոբանակցություններիձայնագրությունը Գյումրիի օդանավակայանի կարգավարի հետ: Դրանցում լսելի է, որ օդաչուն ստիպված է եղել օդանավակայան վերադառնալ,քանի որ «Ադրբեջանի ռազմական սեկտորն արգելել է մուտքը գոտի»: Այսմիջադպեի առնչությամբ դեռևս պաշտոնական արձագանքներ չկան: Հիշեցնենք, որ Գյումրի քաղաքում է տեղակայված Ռուսաստանի 102-րդռազմաբազան, որի նյութատեխնիկական ապահովումն իրականացվում էհիմնականում օդային ճանապարհով: