Пятница , 26 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Զատուլինն ու Ալեքսանդրովը Ադրբեջանին տարածքներ զիջելու հնարավորության մասին

Զատուլինն ու Ալեքսանդրովը Ադրբեջանին տարածքներ զիջելու հնարավորության մասին

Կրեմլը Հայաստանին փորձում է համոզել Ադրբեջանին զիջել մի քանի շրջաններ: Ընդ որում, հայկական կողմը պահպանում է Լաչինի միջանցքը, որն ապահովում է Հայաստանի և ԼՂՀ-ի միջև ավտոճանապարհային հաղորդակցությունը, իսկ Բաքուն պաշտոնապես չի ճանաչում Ստեփանակերտի անկախությունը, բայց խոստանում է զերծ մնալ խնդրի ռազմական լուծումից: Սրա դիմաց Ռուսաստանը մտադիր է ստանալ Ադրբեջանի համաձայնությունը Եվրասիական տնտեսական միություն անդամակցելու հարցում, գրում են “Հայկական ժամանակն” ու ռուսական “Коммерсант”-ը` հղում կատարելով սեփական աղբյուրներին:

RUSARMINFO-ի թղթակիցը հետաքրքրվել է ռուսաստանյան փորձագետներից այս անդրկուլիսյան նախագծի գոյության մասին, որի հեղինակները, համաձայն հայկական օրաթերթի, գտնվում են ՌԴ ԱԳՆ-ում:

Կոնստանտին Զատուլին. ԱՊՀ ինստիտուտի տնօրեն

Ես տեղյակ եմ Լեռնային Ղարաբաղի անկախության դիմաց Ադրբեջանին շրջաններ հանձնելու հարցի փաթեթավորման շուրջ փորձերի մասին: Բայց երբևէ չեմ լսել, որ այդ շրջանների ճակատագիրը քննարկվել է Եվրասիական տնտեսական միությանը Ադրբեջանի անդամակցության համատեքստում: ՌԴ ԱԳՆ-ում նստած չեն այդքան միամիտ մարդիկ, ովքեր նման սխեմա են հայերին առաջարկում են` դիտարկելով այն իրատեսական Հայաստանի հետ քննարկելու համար,” — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Կոնստանտին Զատուլինը:

Միխայիլ Ալեքսանդրով. Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ռազմաքաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի առաջատար փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր

Իր հնարավոր անդամակցումը ԵԱՏՄ-ին Ադրբեջանը ցանկանում է օգտագործել որպես գործիք, որը կստիպի Ռուսաստանին ազդել Հայաստանի վրա: Ռուսաստանը հետաքրքրված է այդ հակամարտության կայուն կարգավորմամբ, և այն չի ստիպի Հայաստանին կատարել այն գործողությունները, որոնք դուր չեն գալիս Երևանին: Իսկ տարածքների վերադարձի հարցը բացառապես կապված է հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորման և ոչ ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հետ”, — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Միխայիլ Ալեքսանդրովը:

Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական ռազմական գործողությունները սկսեցին 1990թ.-ին, որոնց արդյունքում 1994-ին ստորագրվեց զինադադարի պայմանագիրը: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որին, չնայած Երևանի և Բաքվի հետ վարվող ակտիվ բանակցությունների, չի հաջողվել գտնել բոլոր կողմերի համար ընդունելի խնդրի լուծումը:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …