Пятница , 26 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Քիմ Քարդաշյանը հրապարակել է Հայաստանի մասին ռեալիթի-շոուի առաջին կադրերը

Քիմ Քարդաշյանը հրապարակել է Հայաստանի մասին ռեալիթի-շոուի առաջին կադրերը

Twitter-ի իր էջում Քիմ Քարդաշյանը տեղադրել է կարճ հոլովակ` նկարահանված Հայաստան կատարած իր այցի շրջանակում: Տեսանյութում Քիմն ու Քլոյին այցելում են Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Հայաստանի մասին հոլովակը EOnlin հեռուստաալիքով հեռարձակվող Keeping Up with Kardahsians հեռուստաշոուի Հայաստան այցելության մասին պատմող չորս մասերից մեկն է: Նոր հոլովակը մեծ իրարանցում է առաջացրել համացանցում` Քարդաշյանների երկրպագուների շրջանում:

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան 2015-ի ապրիլին հայտնվեց թուրքական ԶԼՄ-ների կիզակետում: Այս հարցի շուրջ Թուրքիայի հասարակական կարծիքը մասնատվել է. մարդկանց մի մասը չի հասկանում, թե ինչու է թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում շարունակ գտնվում Քարդաշյանը, իսկ մյուսները մեղադրում են իշխող Արդարություն և զարգացում կուսակցությանը անհեռատես լինելու մեջ: Այսպես, «Haberler» կայքի ընթերցողներից մեկը գրել է, որ չի զարմանա, եթե թուրքական իշխանությունները Քիմ Քարդաշյանին առաջարկեն պատգամավորական աթոռ: «Van Golu» ծածկանունով մի ընթերցող էլ նշել է, որ եթե Հայաստանը ճիշտ օգտագործի Քարդաշյանի ջանքերն, ապա արագ կհայտնվի աշխարհի տնտեսապես ամենահաջող երկրների ցուցակում:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …