Суббота , 7 декабря 2024
amru
Главная / Без рубрики / Անկախության 24 տարին. Հայաստանի դրոշն Արարատի ֆոնին

Անկախության 24 տարին. Հայաստանի դրոշն Արարատի ֆոնին

Հայաստանին անկախության օրվա առթիվ առաջինը շնորհավորեց google.amորոնողական ցանցը, որի առաջին էջին Google-ի նշանի վրա պատկերվել է հայկական եռագույնը Արարատ լեռան ֆոնին (պատմական Հայաստանի տարածքը` ներկայումս գտնվում է Թուրքիայի տարածքում – խմբ.): Նշանին սեղմելով կարել է ծանոթանալ Հայաստանի անկախության 24-րդ տարեդարձի պատմությանը:

Սեպտեմբերի 21-ին Հայաստանը տոնում է իր անկախության 24 տարին: Այս օրը 1991թ.-ին Հանրապետության Գերագույն խորհրդի որոշմամբ անցկացվեց հանրաքվե ԽՍՀՄ կազմից դուրս գալու և նորանկախ պետություն ստեղծելու մասին: Այն ժամանակ բնակչության 94,99%-ը «կողմ» արտահայտվեց անկախությանը: Հանրաքվեի արդյունքը բացառիկ էր ոչ միայն Հայաստանի պատմության մեջ, այլև մյուս 14 սոցիալիստական հանրապետությունների շրջանում:

Հայաստանի անկախության մասին հռչակագիրը 1991թ.-ին ընթերցեց Արամ Մանուկյանը, ով այն ժամանակ Հայաստանի համաժողովրդական շարժման անդամ էր: RUSARMINFO-ի բացառիկ հարցազրույցում Արամ Մանուկյանը շնորհավորել է գործակալության բոլոր ընթերցողներին Հայաստանի գլխավոր տոնի առթիվ:

«Շնորհավորում եմ Ձեր բոլոր ընթերցողներին: Կոչ եմ անում դառնալ Հայաստանի անկախության կրողներ, լինել խիզախ լավատեսներ, ապրել սեփական հայրենիքում անվտանգության մեջ և վտանգի չենթարկել սեփական երեխաների ճակատագիրը: Դա է հենց անկախությունը, երբ քաղաքացին իրեն անվտանգ է զգում և տեսնում է իր ապագան սեփական պետությունում»:

Հատկանշական է, որ Անկախության հռչակագրի միակ կրկնօրինակը, որն էլ 1991-ին ընթերցել էր Արամ Մանուկյանը, 2007թ.-ի հեռուստաեթերներից մեկից հետո գողացվել է նրա ավտոմեքենայից: Եթերի ժամանակ Մանուկյանը ցուցադրել էր կրկնօրինակը: Բարեբախտաբար, հռչակագրի բնօրինակը պահվում է Հայաստանի Պատմության թանգարանում:

Նշենք, որ անկախության 24-րդ տարեդարձի առթիվ նախագահ Ս.Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երկրի բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել են «Եռաբլուր» և հարգանքի տուրք մատուցել անկախության համար զոհվածների հիշատակին:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …