iuorao.ru
kidstravel2.com
theisabellatrust.org
vmayakovsky.ru
пинап
казино олимп
aviator
pinco
verde casino
Вторник , 20 января 2026
amru
Главная / Без рубрики / Armenia Futura: Հայաստանի ապագան մեկ քլիքով

Armenia Futura: Հայաստանի ապագան մեկ քլիքով

Մեկ ընդհանուր հարթակ` միավորելով մոլորակի տարբեր անկյուններում բնակվող հայերի բարեգործական և սոցիալական նախաձեռնությունները… Ահա այսպիսի նպատակ է հետապնդում Armenia Futura foundation-ը:

Գաղափարի հեղինակների նպատակն է առավելագույնս պարզ ճանապարհով բավարարել 10 միլիոնը գերազանցող աշխարհասփյուռ հայությունից յուրաքանչյուրի ցանկությունը սեփական ներդրումն ունենալու հայկական երկու պետության` Հայաստանի և Արցախի զարգացման գործում:

Բարեգործության ժամանակակից համակարգը հայ իրականության մեջ ենթադրում է, որ որևէ մեկը տրամադրում է հսկայական գումար այս կամ այն նախագծի իրականացման համար: Այս իրավիճակում հայերի մեծ մասը, որը ցանկանում է օգնել Հայրենիքին իր առավել հարուստ հայրենակիցներից ոչ պակաս, զուրկ է անգամ իրեն հոգեհարազատ նախագծի իրականացման գործին մեկ դոլար հանգանակելու հնարավորությունից: Armenia Futura foundation-ը ստեղծում է հենց այդպիսի հարթակ: Հիմնադրամի կայքում միաժամանակ ներկայացված են տարբեր կազմակերպությունների և անհատների կողմից իրականացվող բարեգործական նախաձեռնությունները, որոնց կյանքի կոչման համար յուրաքանչյուրը` անկախ իր բնակության վայրից, կարող է անմիջականորեն փոխանցել մեկ դոլարից մինչև անսահմանություն հասնող գումար: Հիմնադրամի կարևոր առանձնահատկությունը փոխհաղորդակցության տարբեր միջոցներն են: Armenia Futura foundation-ը, ըստ էության, սոցիալական ցանց է, որի անդամներին համախմբում է մեկ նպատակ` միմյանց իրազեկ պահելով կամ առանձին-առանձին ընտրել սեփական մասնակցության չափը կոնկրետ նախագծի իրագործման համար:

Ներկայումս Armenia Futura foundation-ի թիմն աշխատում է դրամական միջոցների փոխանցման համակարգի դյուրացման ուղղությամբ, որի նպատակն է` ստեղծել մի համակարգ, որը թույլ կտա յուրաքանչյուր բարերարի մեկ քլիքով փոխանցել գումար: Ընդ որում, հանգանակողները կարող են կայքում տեսնել բոլոր նախագծերը, անհրաժեշտ գումարն ու արդեն իսկ հավաքված միջոցների չափը: Օնլայն հարթակի ստեղծումը թևակոխվել է եզրափակիչ փուլ, որի ընթացքում դրա նախաձեռնողները նախատեսել են հանգանակողի պրեմիում կարգի պրոֆայլի տրամադրման հնարավորություն` համահիմնադրի կարգավիճակով:

Ներկա պահին Armenia Futura foundation հիմնադրամին միանալու ցանկություն են հայտնել 10 հիմնադրամ և 50 թեմատիկ նախագիծ` կրթության և գիտության, պատմական ժառանգության, շրջակա միջավայրի պաշտպանության, ինչպես նաև ոչ բարենպաստ պայմաններում ապրողների աջակցության բնագավառներում:

Armenia Futura foundation-ի մեկնարկը նախատեսված է 2015թ.-ի աշնան առաջին ամսին:

Добавить комментарий

Смотрите также

Opinion: «Khazakstan and Belarus won’t publicly support Sargsyan’s statement on Baku’s threats»

On May 31, the presidents of member countries of the Eurasian Economic Union held a …

humanics-es.com
insccu.com
investvostok.ru
pin up casino
1вин
online casino not covered by gamstop