Пятница , 26 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Երեք օր մտածելու համար. Հայաստանը բարդացնում են հղիության ընդհատման գործընթացը

Երեք օր մտածելու համար. Հայաստանը բարդացնում են հղիության ընդհատման գործընթացը

Առաջ անցնելով Վրաստանից` Հայաստանը Չինաստանից և Ադրբեջանից հետո երրորդ տեղում է աշխարհում երեխաների սեռով պայմանավորված հղիության ընդհատման քանակով:

ՀՀ Առողջապահության նախարարությունը մի շարք հասարակական կազմակերպությունների հետ համատեղ մշակել է նոր օրինագիծ, որն ուղղված է սելեկտիվ ճանապարհով հղիության ընդհատման կանխարգելմանը: ՀՀ Առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի ղեկավար Գայանե Ավագյանը նշել է, որ առաջարկն արդեն ուղարկվել է ՀՀ խորհրդարան: Համաձայն բժիշկների նախաձեռնության, հղիության ընդհատման գործընթացը պետք է բարդացվի: Այսպես, կինը կարող է ընդհատել հղիությունը մինչև 12-շաբաթական ժամկետը, բայց նա պետք է իր որոշումը համաձայնեցնի ընտանիքի անդամների հետ և այդ մասին գրավոր տեղեկացնի Առողջապահության նախարարությանը: Այդուհանդերձ, նույնիսկ այդ քայլերից հետո բժիշկը իրավասու չէ ընդհատել հղիությունը. նա պարտավոր է ժամանակ տրամադրել կնոջը` խորհելու նպատակով:

“Կարևոր չէ, թե ինչ պատճառով է հղիության ընդհատման մասին որոշումը կայացվել. կինը երեք օր ժամանակ կստանա մտածելու համար: Նապատակն է, որպեսզի կինը ևս մեկ անգամ խորհի իր մտադրությունների մասին”, — ասում է Ավագյանը:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Գարիկ Հայրապետյանը նշել է, որ Հայաստանն այն եզակի երկրներից է, որտեղ ընտրովի ճանապարհով հղիության ընդհատման հարցը քննարկվում է հանրային մակարդակում: “Հայ հասարակության մեջ տղան դիտվում է որպես ժառանգորդ, տոհմի շարունակող, պաշտպան”, — համարում է ՄԱԿ-ի ներկայացուցիչը: Սրանով էլ պայմանավորված է ծնողների նախապատվությունը ապագա երեխայի սեռի հարցում:

Հոգեբան Իրինա Մալիբորսկայան “ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ”-ի հետ զրույցում նշել է, որ այդ կարծրատիպը կոտրել միանգամից անհնար է, դրա արմատները ձգվում են դեպի հազարամյակների խորքեր: “Շատ կարևոր է, թե ինչ միջավայրում է ապրում այդ մարդը: Եթե նա գտնվում է իրեն հարազատ մշակութային միջավայրում, ապա նրան համոզելը բավականին դժվար է, նա մշտապես գտնվելու է հասարակության ազդեցության տակ: Եվ այդ ճնշումը խեղդելու նրա նախնական համոզմունքները: Եթե այդ մարդն ապրում է արևմտյան մշակույթի պայմաններում, ապա նրան ավելի հեշտ է համոզել”:

Մանկաբարձ-գինեկոլոգ Լարիսա Բադիշյանի կարծիքով, նշյալ խնդիրն իր մեջ կրում է լուրջ ժողովրդավարական խնդիր: Հղիության ընդհատմանն ուղղված նախագծերը պետք է ընդունել մտածված` ծանրութեթև անելով բոլոր “կողմ” և “դեմ” փաստարկները: “ Ես, ինչպես և յուրաքանչյուր այլ բժիշկ դեմ եմ հղիության ընդհատմանը: Ստորագրում եմ համապատասխան փաստաթղթերը` ելնելով միայն բժշկական տվյալներից: Հայկական ընտանիքներում, ցավոք, շատ դժվար է կոտրել այդ կարծրատիպը: Այստեղ ամենը կախված է մարդու զարգացման աստիճանից, նրա մտահայեցողություննից, և հիմնականում, այն հասարակությունից, որում նա ապրում է”, — ընդգծել է Բադիշյանը: Հղիության ընդհատման համընդհանուր արգելումը ևս բացասական հետևանքներ կարող է առաջացնել` ավելացնելով “հղիության գաղտնի ընդհատման” թիվը: “Արդյունքում մենք լուրջ խնդիրների`անպտղաբերության, լուրջ հիվանդությունների և, իհարկե, կանանց շրջանում մահացության աճի առաջ կկանգնենք”, — նշել է Լարիսա Բադիշյանը:

Համեմատության համար նշենք, որ ՌԴ Սոցիալական ապահովության հիմնադրամի տվյալներով, Ռուսաստանում 100 նորածին աղջիկներին ընկնում է 95 տղա, իսկ Հայաստանում, Առողջապահության նախարարության տվյալներով, 113 տղային` 100 աղջկա: Ընդ որում, որպես նորմա համարվում է 105-106 տղայի հարաբերակցությունը 100 աղջկա նկատմամբ: Գոյություն ունեցող տարբերությունը մասնագետները որակում են որպես հղիության սելեկտիվ ընդհատման արդյունք: Նրանց հաշվարկով, մինչև 2060 թվականը Հայաստանում կարող է չծնվել մինչև 96 հազ. ապագա մայր:

 

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …