Понедельник , 13 января 2025
amru
Главная / Без рубрики / ԱՄՆ-ի Կոնգրեսի ընտրություններ. թեկնածուների ցուցակում երկու ազգանուն` յան վերջավորությամբ

ԱՄՆ-ի Կոնգրեսի ընտրություններ. թեկնածուների ցուցակում երկու ազգանուն` յան վերջավորությամբ

Հայտնի փաստաբան և գործարար Դեննի Թարխանյանը ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի թեկնածուների ընտրության ցուցակում է, ինչպես հաղորդում է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն: Նա երկրորդ հայազգի ամերիկացին է, ով հնարավոր է այս ընտրությունների արդյունքում դառնա ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին պալատի անդամ:

Դեննի Թարխանյանի ծնողները մեծ հարգանք վայելող և հայտնի մարդիկ են: Նրա հայրը բասկետբոլի հայտնի մարզիչ Ջերրի Թարխանյանն է, իսկ մայրը` ազգությամբ հրեա Լուիզ Թարխանյանը, Լաս Վեգասի քաղաքային հանձնաժողովի անդամ է:

Ազդեցիկ հրեական և հայկական լոբբին, ընդունելով Թարխանյանին որպես իրենց հայրենակիցը, պատրաստ է նրան աջակցել կայանալիք ընտրություններին:

Հարկ է նշել, որ Թարխանյանը, մեծ հարգանք տածելով սեփական հրեական արմատների հանդեպ, իրեն հայ է համարում:

Որպես Նևադա նահանգի ներկայացուցիչ Թարխանյանն արդեն հայտարարել է իր թեկնածության առաջադրման մասին: Այսպիսով, նա դարձել է երկրորդ հայազգի թեկնածուն` Խաչո Աչաջյանից հետո:

ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Խաչո Աչաջյանը Հայոց ցեղասպանությունը վերապրած փախստականների զավակն է: 2014թ.-ին Կալիֆորնիայի տեղական իշխանությունների զարգացման ասոցիացիան նրան շնորհել է “Տարվա օրենսդիր” մրցանակը:

Նշենք, որ հենց Աչաջյանի ջանքերի շնորհիվ Կալիֆորնիայի խորհրդարանն ընդունել է օրենք` Հայոց ցեղասպանության թեման բոլոր միջնակարգ դպրոցների ուսումնական ծրագրերում ներառելու վերաբերյալ: Նա ևս Արցախի ժողովրդի ինքնորոշման շուրջ բանաձևի ընդունման նախաձեռնողներից է եղել:

Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ-ում եզրափակվել է Կոնգրեսի ընտրություններին թեկնածուների առաջադրման գործընթացը: Ընտրությունների արդյունքում Թարխանյանն ու Աչաջյանը կարող են միանալ Աննա Էշուին և Ջեքի Սպեյերին` ներկայիս երկու հայազգի կոնգրեսականներին: Հատկանշական է, որ չնայած հսկայական համայնքին, արդեն իսկ 30 տարի է, ինչ ամերիկյան Կոնգրեսում չեն եղել հայկական ազգանվամբ անդամներ (բացառությամբ Աննա Էշուի և Ջեքի Սպեյերի, ովքեր հայ են մեկ քառորդով միայն): Կոնգրես ընտրված վերջին հայը Չիպ Փաշայանն է եղել, ով 80-ականների սկզբին Կապիտոլիական բլրին ներկայացնում էր կենտրոնական Կալիֆորնիան:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …