Հուլիսի 1–ից այն միգրանտները, որոնք չեն աշխատում աշխատանքային արտոնագրում նշված մասնագիտությամբ, կենթարկվեն երկրից վտարման, իսկ նրանց աշխատանքի վերցրած գործատուն կվճարի տուգանք։ Այս մասին հաղորդում է Կրեմլի կայքը, որտեղ տեղադրված են «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրացիների իրավական կարգավիճակի» մասին դաշնային օրենքում կատարված փոփոխությունները
Համաձայն փոփոխությունների
Պաշտոնական տվյալների համաձայն, 2015թ.–ի 5 ամիսների ընթացքում աշխատանքային արտոնագրեր է ձևակերպել 857 հազ. միգրանտ՝ փոխանցելով տարածաշրջանային բյուջե մոտ 8 մլրդ ռուբլի, հայտնում է Ռուսաստանի ԴՄԾ մամլո ծառայությունը։
Նշենք, որ նշյալ փոփոխությունները չեն վերաբերում ՌԴ–ում աշխատանքային գործունեությամբ զբաղվող ՀՀ քաղաքացիներին։ Ռուսաստանի Դաշնության տարածքում օրինական գտնվելու և աշխատելու նպատակով ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ է միայն կնքել աշխատանքային պայմանագիր գործատուի հետ։