Մոսկվայում մեկնարկել է 37-րդ մոսկովյան միջազգային կինոփառատոնը: Այս տարի փառատոնի կազմակերպիչները հարգանքի տուրք կմատուցեն 1915թ.-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ինչպես նշված է փառատոնի պաշտոնական կայքում, “Էկրանավորումն առանց ողբերգության” արտամրցութային ծրագրի շրջանակներում կցուցադրվեն այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են “Հանդիպում ցուցահանդեսում”, “Ճչացողները”, “Նահապետ”, “Աքսորում երգողները”, “Վանա ծովուն արշալույսը”, “Երկունք”, “Սարոյանի հողը” կինոնկարները: Ֆիլմերի նկարագրությունը
“Հանդիպում ցուցահանդեսում”, ռեժիսոր` Ներսես Հովհաննիսյան Արտասահմանցի նկարչի ցուցահանդեսին Հարությունի ուշադրությունը գրավում է մի տղամարդու դիմանկար, ով շատ նման է 1918թ.-ին անհայտ կորած իր եղբորը: Տեղեկանալով այս մասին` նկարիչը Հարությունին նվիրում է անծանոթի դիմանկարը` թեպետ վստահ լինելով, որ պատկերված տղամարդը նրա եղբայրը չէ:
“Ճչացողները”, ռեժիսոր` Կառլա Կարապետյան Ֆիլմը պատմում է 1915թ. Հայոց ցեղասպանության, դրա պատճառների, ժամանակակից Թուրքիայի կողմից ժխտողական քաղաքականության և այս հարցում ԱՄՆ—ի չեզոք դիրքորոշման մասին: Ֆիլում ցուցադրվում են նաև Եվրոպայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրներում մեր օրերում տեղի ունեցած ցեղասպանությունն
“Աքսորում երգողները”, ռեժիսոր` Նատալի Ռոզետի, Թուրի Ֆինոչչիարո Նոր սերնդին նախնիների ժառանգությունը փոխանցելու նպատակով սփյուռքահայ ամուսնական զույգը` Արամն ու Վերգինեն, Լեհաստանի Գրոտովսկիի ինստիտուտի մի խումբ երիտասարդ եվրոպացի դերասանների համար կազմակերպում են Անատոլիայով ճանապարհորդությա
“Երկունք”, ռեժիսոր` Ֆրունզե Դովլաթյան Նախորդ դարի 20-ական թվականներ: Հայաստանում հաստատվում են խորհրդային կարգերը: Տեղի բնակչությունն ընդվզում է, բայց կրում պարտություն: Արդյունքում Լենինը Հայաստան է ուղարկում փորձառու հեղափոխական Ալեքսանդր Մյասնիկյանին: Նրա ղեկավարությամբ ծնվում է նոր` խորհրդային Հայաստանը:
“Սարոյանի հողը”, ռեժիսոր` Լուսին Դինք Ֆիլմը պատմում է հայազգի ամերիկյան գրող Ուիլյամ Սարոյանի` պատմական հայրենիք, դեպի Բիթլիս կատարած ճանապարհորդությա
Главная / Без рубрики / Մոսկովյան միջազգային կինոփառատոնին կցուցադրեն ֆիլմեր Հայոց ցեղասպանության մասին
Смотрите также
Փորձագետ. «Բաքվի սպառնալիքի շուրջ Սարգսյանի հայտարարությանը Ղազախստանն ու Բելառուսը հրապարակավ չեն սատարի»
Մայիսի 31-ին Աստանայում տեղի ունեցավ ԵԱՏՄ անդամ պետությունների նախագահների հանդիպումը: Իր ելույթում Հայաստանի նախագահ Սերժ …