Четверг , 28 марта 2024
amru
Главная / Без рубрики / Մոսկովյան միջազգային կինոփառատոնին կցուցադրեն ֆիլմեր Հայոց ցեղասպանության մասին

Մոսկովյան միջազգային կինոփառատոնին կցուցադրեն ֆիլմեր Հայոց ցեղասպանության մասին

Մոսկվայում մեկնարկել է 37-րդ մոսկովյան միջազգային կինոփառատոնը: Այս տարի փառատոնի կազմակերպիչները հարգանքի տուրք կմատուցեն 1915թ.-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ինչպես նշված է փառատոնի պաշտոնական կայքում, “Էկրանավորումն առանց ողբերգությանարտամրցութային ծրագրի շրջանակներում կցուցադրվեն այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք ենՀանդիպում ցուցահանդեսում”, “Ճչացողները”, “Նահապետ”, “Աքսորում երգողները”, “Վանա ծովուն արշալույսը”, “Երկունք”, “Սարոյանի հողըկինոնկարները: Ֆիլմերի նկարագրությունը Հանդիպում ցուցահանդեսում”, ռեժիսոր` Ներսես Հովհաննիսյան Արտասահմանցի նկարչի ցուցահանդեսին Հարությունի ուշադրությունը գրավում է մի տղամարդու դիմանկար, ով շատ նման է 1918թ.-ին անհայտ կորած իր եղբորը: Տեղեկանալով այս մասին` նկարիչը Հարությունին նվիրում է անծանոթի դիմանկարը` թեպետ վստահ լինելով, որ պատկերված տղամարդը նրա եղբայրը չէ: Ճչացողները”, ռեժիսոր` Կառլա Կարապետյան Ֆիլմը պատմում է 1915թ. Հայոց ցեղասպանության, դրա պատճառների, ժամանակակից Թուրքիայի կողմից ժխտողական քաղաքականության և այս հարցում ԱՄՆի չեզոք դիրքորոշման մասին: Ֆիլում ցուցադրվում են նաև Եվրոպայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրներում մեր օրերում տեղի ունեցած ցեղասպանությունների սարսափները: Նահապետ, ռեժիսոր` Հենրիկ Մալյան 1915թ.-ի ցեղասպանության հետևանքով Նահապետը կորցնում է ամենքին և ամեն ինչ` իր ընտանիքին, ընկերներին, սեփական հողն ու տունը: Նա հարկադրված նոր կյանք է սկսում Արագած լեռան լանջին գտնվող կիսախարխուլ մի գյուղում: Ժամանակի ընթացքում Նահապետը ձեռք է բերում ուժ` նոր Հայաստանում տուն կառուցելու, ընտանիք ստեղծելու և երջանկություն ձեռք բերելու համար: Աքսորում երգողները, ռեժիսոր` Նատալի Ռոզետի, Թուրի Ֆինոչչիարո Նոր սերնդին նախնիների ժառանգությունը փոխանցելու նպատակով սփյուռքահայ ամուսնական զույգը` Արամն ու Վերգինեն, Լեհաստանի Գրոտովսկիի ինստիտուտի մի խումբ երիտասարդ եվրոպացի դերասանների համար կազմակերպում են Անատոլիայով ճանապարհորդության, որտեղ ժամանակին ծաղկունք էր ապրում այդ արվեստը: Վանա ծովուն արշալույսը, ռեժիսոր` Արտակ Իգիթյան, Վահան Ստեփանյան 80-ամյա Կարապետի զավակները, ում մայրը հրաշքով փրկվել էր 1915թ.-ի ցեղասպանության ժամանակ, գրեթե ամբողջությամբ ձուլվում են ամերիկյան հասարակության հետ: Այդուհանդերձ, Կարապետը սկսում է փորձեր ձեռնարկել իր զավակներին կորսյալ հայրենիքի մասին հիշողությունը փոխանցելու ուղղությամբ, բայց որդին ընդդիմանում է ազգային ինքնության վերադարձին ուղղված հոր ջանքերին, իսկ թոռն` ամբողջությամբ սիրահարվում ազգությամբ թուրք դասընկերուհուն: Կարապետի համառությունը ընտանեկան կյանքում դժվարություններ է առաջ քաշում: Երկունք, ռեժիսոր` Ֆրունզե Դովլաթյան Նախորդ դարի 20-ական թվականներ: Հայաստանում հաստատվում են խորհրդային կարգերը: Տեղի բնակչությունն ընդվզում է, բայց կրում պարտություն: Արդյունքում Լենինը Հայաստան է ուղարկում փորձառու հեղափոխական Ալեքսանդր Մյասնիկյանին: Նրա ղեկավարությամբ ծնվում է նոր` խորհրդային Հայաստանը: Սարոյանի հողը, ռեժիսոր` Լուսին Դինք Ֆիլմը պատմում է հայազգի ամերիկյան գրող Ուիլյամ Սարոյանի` պատմական հայրենիք, դեպի Բիթլիս կատարած ճանապարհորդության մասին: Այստեղ` նախնիների հողում, նա վերագտնում է իր ինքնությունը: 37-րդ մոսկովյան միջազգային կինոփառատոնը կտևի մինչը հունիսի 26-ը:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …