ԵՏՄ-ի դեղամիջոցների և բժշկական սարքավորումների ընդհանուր շուկան կգործի 2016 թ. — Rusarminfo
Суббота , Ноябрь 25 2017
ВАЖНОЕ
Главная / Նորություններ / ԵՏՄ-ի դեղամիջոցների և բժշկական սարքավորումների ընդհանուր շուկան կգործի 2016 թ.

ԵՏՄ-ի դեղամիջոցների և բժշկական սարքավորումների ընդհանուր շուկան կգործի 2016 թ.

ԵՏՄ անդամ երկրները մտադիր են ստեղծել դեղամիջոցների և բժշկական սարքավորումների ընդհանուր շուկա: «Մենք կշարունակենք մեր աշխատանքները մակրոտնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի, արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում: Կստեղծվի դեղամիջոցների և բժշկական սարքավորումների ընդհանուր շուկա», — ասվում է ՌԴ կառավարության կայքում հրապարակված փաստաթղթի մեջ: «ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ»-ի հետ զրույցում այս հարցը մեկնեբանել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից: Ներկայացրեք այս նախագծի հիմնական նպատակները: — ԵՏՄ անդամ երկրները ձևավորում են ապրանքների ընդհանուր շուկա, դա նշանակում է, որ այդ երկրների կողմից արտադրված ապրանքներն ազատ շրջանառություն են ստանում այդ պետությունների սահմաններից դուրս, իսկ ներքին առևտրային արգելքներն ու չարդարացված սահմանափակումները վերացվում են: ԵՏՄ-ի շրջանակում դեղամիջոցների և բժշկական սարքավորումների ընդհանուր շուկան կսկսի իր գործունեությունը 2016 թվականի հունվարի 1-ից: Այդ օրվանից սկսած ԵՏՄ անդամ երկրներում արտադրված բոլոր անվտանգ և որոկյալ դեղամիջոցներն ու բժշկական սարքավորումներն ազատ կշրջանառվեն ոչ միայն Միության անդամ բոլոր 5 երկրների, այլև միության ողջ տարածքում: Այս երկրների բնակչությունը կկարողանա օգտվել դեղամիջոցներից և սարքավարումներից, որոնց գինըը հասանելի կլինի թե՛ ուսանողների, թե՛ թոշակառուների համար: Որո՞նք են այդ գաղափարի դրական կողմերը: Առաջին հերթին, դեղամիջոցների և բժշկական սարքավորումների ընդհանուր շուկան ինքն իրեն դրական երևույթ է: Ընդհանուր շուկայի պայմաններում արտադրողն այսուհետ ստիպված չի լինի դեղամիջոցի գրանցման մի քանի վկայական ստանալ, ինչը որ հիմա պարտադրում է տվյալ երկրի կանոնադրություն: Դեղամիջոցների գրանցման համար գործելու են ընդհանուր կանոններ բոլոր երկրների համար:

Արդյո՞ք ԵՏՄ անդամ պետությունները միասնական ուժերով կկարողանան մրցակցել եվրոպական արտադրության հետ:  Ընդհանուր շուկայի ստեղծումը դրական պայմաններ կստեղծի դեղագործության, այդ շուկայի մրցակցության զարգացման և միջազգային շուկա դուրս գալու համար: Հենց սա է այս նախագծի հիմնական նպատակներից մեկը:

Смотрите также

Փորձագետ. «Աշխարհի բոլոր քրիստոնյաները պետք է արձագանքեն Էրդողանի որոշմանը՝ վերածելու Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի»

Թուրքիայի ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն՝ ի պատասխան Հունաստանի քննադատությանը Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի …