Լրահոս – Page 68 – Rusarminfo
Tuesday , July 7 2026
amru
Home / Լրահոս (page 68)

Լրահոս

Ադրբեջանցիները շարունակում են կրակել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ

Արցախի ՆԳՆ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը հայտնում է , որ ապրիլի 7-ի առավոտյան, ժամը 9:40-ի սահմաններում, Ադրբեջանի կողմից օկուպացված Սարգսաշեն գյուղի տարածքից ադրբեջանցիները գնդացիրից կրակել են Սարուշեն գյուղի  դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող Սամվել Սարգսյանի և Վիտալի Հարությունյանի ուղղությամբ։Ջարդվել Է Հարությունյանին պատկանող տրակտորի ապակին: «Արցախի ոստիկանության քննիչները բացատրություններ են վերցրել, լուսանկարել …

կարդալ »

Հայ գեներալը, որ «հարսանիք» կազմակերպեց լեռներում. Կոմանդոսի հիշատակին

Արցախի հռչակավոր  հերոս, հանրությանն առավելապես Կոմանդոս անունով հայտնի  գեներալ-մայորի իրական անունը Արկադի Տեր – Թադևոսյան է։ Շուշիի հերոսն ու ազատագրողը իր հայտնի մականունն ստացել է Լեռնային Ղարաբաղում (հայկական անվանումը ՝ Արցախ)։ Նրան այդպես կոչել է մարտական ընկերը՝ գնդապետ Արա Մուրադյանը ։ «Մինչ այդ նրան տարբեր կերպ էին դիմում՝ հրամանատար, շեֆ, …

կարդալ »

Հայաստանում ներքաղաքական զարգացումները ծավալվում են Փաշինյան-Պուտին-Քոչարյան եռանկյան ներսում

Այս շաբաթ հայաստանյան հասարակության ուշադրությունը հիմնականում բևեռացված էր վարչապետ Փաշինյանի և երկրորդ նախագահ Քոչարյանի անվան շուրջ։Շաբաթվա սկզբում ու դրան նախորդող օրերին գրեթե միաժամանակ կամ զուգահեռ իրադարձություններ տեղի ունեցան, որոնք անմիջապես հայտնվեցին հանրության ու լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։Նախ՝ հայտարարվեց, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն  հունիսի 20-ին, իսկ Նիկոլ Փաշինյանը  հրաժարական կտա …

կարդալ »

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը հայտարարել է, որ Հայոց Ցեղասպանության պատճառը Ռուսաստանի նկատմամբ հայերի վերաբերմունքն է եղել

Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպան Հասան Մուրատ Մերկանը ապրիլի 7-ին հայտարարել է, որ ամերիկյան հասարակության եւ ԶԼՄ-ների կողմից ամեն տարի բարձրացվող Հայոց Ցեղասպանության հարցը եւս մեկ խնդիր է, որը վնաս է հասցնում Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերություններին: Մերկանը հնչեցրել Է Թուրքիայի դիրքորոշումը 1915 թվականի Հայոց Ցեղասպանության վերաբերյալ,  այն է՝ Արեւելյան Անատոլիայում հայերի …

կարդալ »

Ռուսաստանի ԱԳՆ-ն չի կիսում Հոգլանդի կարծիքը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով հայկական լրատվամիջոցներից մեկի հարցին, հայտարարել է, որ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի վերջերս արված հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը: Այս շաբաթ Հոգլանդը The International Conflict Resolution Center կայքում ծավալուն հոդված էր հրապարակել, որում  կարծիք էր հայտնել այն մասին, որ Ռուսաստանը երբեք չէր …

կարդալ »

Բուլղարիայում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը

Բուլղարիայի Վառնա քաղաքի կենտրոնում 2022 թվականի մայիսի 22-ին կտեղադրվի ֆրանսահայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանը: Հուշարձանը կտեղադրվի Համահայկական Բարեգործական Միության և «Ազնավուր» հիմնադրամի նախաձեռնությամբ: Հայաստանից եւ Ֆրանսիայից հետո Բուլղարիան կդառնա երրորդ երկիրը, որտեղ տեղադրված կլինի Շառլ Ազնավուրի արձանը։ Հուշարձանի տեղադրման համար ընտրվել է Վառնան, քանի որ այն համարվում է մշակույթի …

կարդալ »

Մուրադովը հայ պաշտոնյաների հայտարարությունը գերիների վերադարձի մասին սադրանք է համարել Տեսանյութ

«Հրապարակ» օրաթերթը հրապարակել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ բրիգադի հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ թերթի լրագրողի զրույցի ձայնագրությունը կապված նախօրեին Ադրբեջանից հայ գերիների՝ երեկ հայտարարված, բայց այդպես էլ չկայացած վերադարձի մասին ։ Լրագրողի այն հարցին, թե ինչու, չնայած հայ պաշտոնյաների հայտարարություններին, ռուսական ինքնաթիռը երեկ երեկոյան Բաքվից վերադարձել է առանց գերիների, գեներալ …

կարդալ »

Ռուսական օդանավը Բաքվից Երևան է վերադարձել դատարկ

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը հաղորդում է, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձը կրկին հետաձգվում է։ Ապրիլի 8-ի երեկոյան Երևանում հայտարարվել էր, որ ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատար գեներալ Մուրադովի ուղեկցությամբ Բաքվից մի խումբ հայ ռազմագերիներ են տեղափոխվելու Երևան։ Երկու ժամ սպասելուց հետո գերիների ծնողները տեղեկացել էին, որ ռուսական օդանավը Երևան …

կարդալ »

Փաշինյանի հետ հանդիպումից հետո Պուտինը խոսել է Ալիևի հետ

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ապրիլի 8-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ: Վլադիմիր Պուտինը եւ Իլհամ Ալիեւը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրադրությունը, իրավիճակի հետագա կայունացումը ՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների: «Առարկայորեն …

կարդալ »

Արցախում դադարեցվել է փախստականների վերաբնակեցումը

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամանակավորապես դադարեցվում է Արցախ վերադարձած տեղահանված քաղաքացիների վերաբնակեցումը: Պատճառը Ստեփանակերտում և հանրապետության այլ բնակավայրերում հյուրանոցներում և հյուրատներում ազատ սենյակների բացակայությունն է: «Հյուրանոցներում քաղաքացիները բնակեցվում են ըստ առաջնահերթության (հաշմանդամություն ձեռք բերած անձանց ընտանիքներ, զոհվածների ընտանիքներ, զինծառայողների ընտանիքներ, բազմազավակ ընտանիքներ)»,-ասվում է հաղորդագրության մեջ: …

կարդալ »