Մուրադովը հայ պաշտոնյաների հայտարարությունը գերիների վերադարձի մասին սադրանք է համարել Տեսանյութ – Rusarminfo
Tuesday , June 22 2021
amru
Home / Լրահոս / Մուրադովը հայ պաշտոնյաների հայտարարությունը գերիների վերադարձի մասին սադրանք է համարել Տեսանյութ

Մուրադովը հայ պաշտոնյաների հայտարարությունը գերիների վերադարձի մասին սադրանք է համարել Տեսանյութ

«Հրապարակ» օրաթերթը հրապարակել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ բրիգադի հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ թերթի լրագրողի զրույցի ձայնագրությունը կապված նախօրեին Ադրբեջանից հայ գերիների՝ երեկ հայտարարված, բայց այդպես էլ չկայացած վերադարձի մասին ։

Լրագրողի այն հարցին, թե ինչու, չնայած հայ պաշտոնյաների հայտարարություններին, ռուսական ինքնաթիռը երեկ երեկոյան Բաքվից վերադարձել է առանց գերիների, գեներալ Մուրադովը պատասխանել է, որ գերիների վերադարձ նախատեսված չի եղել, դա նրա հերթական աշխատանքային այցն է եղել Ադրբեջանի մայրաքաղաք:

«Նրանք (հայ պաշտոնյաները – խմբ.) մոլորության մեջ են գցում բնակչությանը, դա կեղծ սադրանք է, հարցրեք իրենց», – ասել է գեներալ Մուրադովը:

Պարբերականը նաև հայտնել է, որ Ռուստամ Մուրադովի գնալիս է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման, սակայն գեներալը հրաժարվել է մեկնաբանել այդ տեղեկությունը:
Երեկ երեկոյան ռուսական օդանավի Բաքվից դատարկ վերադառնալուց հետո գերեվարված զինծառայողների հարազատները բողոքի ակցիաներ են սկսել։ Նրանք փակել են Գյումրի մտնող ճանապարհներն ու շրջապատել ՊՆ մուտքերն ու ելքերը։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ ռուսական ռազմական ինքնաթիռը Բաքվից Երևան է վերադարձել առանց գերիների:

Leave a Reply

Կարդացեք նաև

Ես սիրահարվեցի Հռոմին.Մխիթարյանը երկարաձգել է Ռոմայի հետ պայմանագիրը

«Ռոմա» իտալական ֆուտբոլային ակումբը հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիրը երկարաձգելու …