Пятница , 19 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Երևանը, Մոսկվան և Մինսկը սպասում են Բաքվի և Անկարայի պատասխանին

Երևանը, Մոսկվան և Մինսկը սպասում են Բաքվի և Անկարայի պատասխանին

Հայաստանը պատրաստ է միանալ ռուս-բելառուսական միջպետական ֆինանսաարտադրական «Պաշտպանիչ համակարգեր» խմբին: Այս մասին այսօր հայտարարել է Հայաստանի Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ըստ նախարարի` դրա շուրջ համապատասխան համաձայնագիրը մշակման փուլում է: Սա Հայաստանի և Ռուսաստանի, ինչպես նաև Բելառուսի ռազմական ինտեգրացիայի հերթական փուլն է, որն էլ հանդես կգա որպես կայունացնող գործոն Երևանի, Մոսկվայի և Մինսկի ազգային շահերը պաշտպանելու դեպքում, — ասում է Ռուսաստանյան ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Կոնստանտին Տասիցը:

«Հայաստանի միացումը «Պաշտպանիչ համակարգեր» խմբին առաջին հերթին կամրապնդի Հայաստանի անվտանգությունը: Բայց Ռուսաստանի համար ևս կարևոր է հանձին Հայաստանի ամուր թիկունք ունենալ այնպիսի ոչ կայուն տարածաշրջանում, ինչպիսին որ Կովկասն ու Մեծ Մերձավոր Արևելքն են», — նշել է փորձագետը: Ըստ փորձագետի` պետք չէ սպասել Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիվ պատասխան քայլերի, ինչպես նաև պետք չէ կարծել, որ կվատթարանան ադրբեջանա-բելառուսական հարաբերությունները` ռազմական ոլորտում Հայաստանի հետ սերտ համագործակցելու պատճառով: «Անկարայի և Բաքվի կողմից հնարավոր է դիվանագիտական ընդվզում, բայց ոչ ավելին: Չէ որ հակաօդային պաշտպանությունը պաշտպանիչ համակարգ է: Այդ իսկ պատճառով դժվար թե ագրեսիա լինի հակառակ կողմից: Բելառուսն ու Ադրբեջանը տնտեսական ոլորտում են կապված իրար: Ճգնաժամի պայմաններում կողմերից որևէ մեկին ձեռնտու չէ կորցնել այդ համագործակցությունը», — նկատել է Տասիցը: Նշենք, որ «Պաշտպանիչ համակարգեր» խումբը ստեղծվել է 2000թ. փետրվարի 11-ին կնքված ռուս-բելառուսական միջկառավարական համաձայնագրի հիման վրա: Կառույցի նպատակն է ամրապնդել բարեկամ պետությունների պաշտպանունակությունն ու տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …