Пятница , 29 марта 2024
amru
Главная / Без рубрики / Ոչ արժութային ռեժիմ. Ադրբեջանը պայքարում է մանաթի անաղարտության համար

Ոչ արժութային ռեժիմ. Ադրբեջանը պայքարում է մանաթի անաղարտության համար

Հունվարի 13-ին Ադրբեջանի Կենտրոնական Բանկը չեղյալ է հայտարարել երկրում գործող տարադրամի փոխանակման կետերի գործունեությունը թույլատրող արտոնագրերը` պահանջելով դադարեցնել դրանց աշխատանքը: Ֆինանսական կառույցները որակել են տարադրամի փոխանակման կետերը որպես ադրբեջանական մանաթի արժեզրկման պատճառ: Իշխանությունների նման քայլը վկայում է երկրում առկա խորը տնտեսական խնդիրների մասին, — ասում է ՌԳԱ Եվրոպայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Ազա Միհրանյանը:

«Տարադրամի փոխանակման կետերը ավելի պարզ ճանապարհով արժույթը փոխելու հնարավորություն են ընձեռում: Այս առումով հնարավոր է դրամական միջոցների ծավալի նկատմամբ որոշակի վերահսկողության կորուստ: Բայց որքան խիստ լինի վերահսկման կարգն, այնքան ավելի մեծ կլինի անցումը դեպի ստվեր: Հետևաբար, վերահսկողության հնարավորությունը վերանում է ամբողջությամբ: Սահմանափակմանն ուղղված միջոցառումները վկայում են տնտեսական լուրջ խնդիրների մասին», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Ազա Միհրանյանը: Մակրոտնտեսության պայմաններում կառավարությունը փորձում է զսպել գնաճի և ազգային տարադրամի արժեզրկման տեմպերը: Բայց վարչական ճանապարհով միայն, ըստ փորձագետի, այդ հարցը դժվար թե կարգավորվի: «Հումքային ուղղվածությամբ երկրներում, ինչպիսին որ Ադրբեջանն է, մենք չենք կարող ակնկալել արժույթի փոխարժեքի շտկում: Հանրապետությունը լրջորեն կորցնում է արժութային եկամուտ ստանալու հնարավորությունը: Այդ իսկ պատճառով դոլարի փոխարժեքը կաճի, իսկ ազգային տարադրամը` անկում կապրի», — վստահ է Ազա Միհրանյանը:

ՌԳԱ Տնտեսության ինստիտուտի հետխորհրդային ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Լեոնիդ Վարդոմսկիի համոզմամբ, տարադրամի փոխանակման կետերի գործունեության դադարեցումը վերջ կդնի արտասահմանյան արժույթի մասսայական գնմանը բնակչության շրջանում, որը վախենում է կորցնել մանաթով կուտակած իր դրամական միջոցները: Նշենք, որ հետխորհրդային տարածքի արժեզրկված ազգային արժույթների շարքում ադրբեջանական մանաթն առաջին տեղում է: 2015-ին այն արձանագրել է 97%-ի անկում:  

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …