Пятница , 26 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Ալեքսանդր Գուսև. «ԵԱՏՄ-ի հեղինակությունն ապահովում է Պուտինը»

Ալեքսանդր Գուսև. «ԵԱՏՄ-ի հեղինակությունն ապահովում է Պուտինը»

Պակիստանը երկրորդ անգամ հայց է ներկայացրել Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտու մեջ ներգրավվելու նպատակով: Այդ մասին հունվարի 13-ին մեկնարկած Գայդարյան ֆորումին հայտնել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը:

Պակիստանը բավականին մեծ բնակչություն և սպառողներ ունեցող լուրջ պետություն է, բացի այդ այն համարվում է թեկուզ չճանաչված, բայց և ատոմային զենք ունեցող երկիր և ԵԱՏՄ-ի հետ սահմանների բացումը փոխշահավետ կլինի, — ասում է ՌԳԱ ԱՊՀ ինստիտուտի ռազմավարական զարգացման կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գուսևը:

«Այս հարցում նշանակալի դեր է խաղում Հնդկաստանի ազդեցությունը, որն անքակտելիորեն կապված է Պակիստանի հետ և որը լրջորեն մտադիր է մեծացնել իր ներդրումները միության երկրներում», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Գուսևը: Ներկա դրությամբ ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին ցանկություն է հայտնել ավելի քան 40 երկիր: «Այդ պետություններն ականատեսն են, որ Ռուսաստանը բավականին խիստ վերաբերմունք ունի արևմուտքի հանդեպ, և շատերը համակրում են Վլադիմիր Պուտինին որպես պետության ղեկավարի: Նա վստահություն և հարգանք է ներշնչում բարեկամական կապեր հաստատելու հարցում », — համոզված է փորձագետը: Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական միությունը միջազգային տնտեսական ինտեգրացիոն միավորում է` ստեղծված Մաքսային միության հիմքի վրա: Այն գործում է 2015-ի հունվարի 1-ից: ԵԱՏՄ անդամներն են` Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղստանը:

Добавить комментарий

Смотрите также

Ալեքսանդր Գուսև. «Իրանը ճանապարհ է կառուցում Ադրբեջանի տարածքով Հայաստանի ղեկավարության պասիվության պատճառով»

Մեկնարկել են նոր տարանցիկ երթուղու կառուցման նախագծի շուրջ աշխատանքները: Այն ԱՊՀ տարածքի միջոցով կկապի Իրանի …