Четверг , 28 марта 2024
amru
Главная / Без рубрики / Աժդար Կուրտովը Ադրբեջանի «դագաղային» դիվանագիտության մասին

Աժդար Կուրտովը Ադրբեջանի «դագաղային» դիվանագիտության մասին

Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Վագիֆ Դարգյախլին սպառնացել է Հայաստանին` «խոստանալով ամեն օր Լեռնային Ղարաբաղից Հայաստան ուղարկել զինվորների դագաղներ»: Այս մասին նախօրեին հայտնել է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»:

Պետք չէ, որ Հայաստանը ուշադրություն դարձնի նման հայտարարություններին, որոնք մեծ հարցականի տակ են դնում Ադրբեջանի դիվանագիտության մակարդակը, — համոզված է ՌԻՍԻ-ի «Ազգային անվտանգության խնդիրները» ամսագրի գլխավոր խմբագիր Աժդար Կուրտովը:

«Հայկական կողմը լիովին իրավասու է օգտագործել Ադրբեջանի ՊՆ-ի ներկայացուցչի այս արտահայտությունները` սեփական դիրքորոշումը ԼՂ հակամարտության շուրջ տարաբնույթ բանակցություններում հիմնավորելու նպատակով», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Կուրտովը:

Ռուսաստանցի փորձագետը կարծում է, որ Հայաստանը պետք է իրազեկի նաև բոլոր շահագրգիռ պետություններին այն մասին, որ Կովկասում գոյություն ունի մի պետություն, որը պատրաստ է պատերազմի հրդեհ բռնկել:

«Մեզ բավական է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, որը չի հաջողվում կարգավորել: Եվ եթե որևէ մեկը ցանկանում է էլի մարդկային զոհեր, իրենց արտահայտությամբ` դագաղներ, ապա, ըստ էության, դա ոչ դրական առումով բնութագրում է այդ երկրի դիրքորոշումը», — ասել է Կուրտովը:

Ադրբեջանի ղեկավարությունը չի իրականացնում ՄԱԿ-ի, ԱՊՀ-ի և Չմիավորման շարժման շրջանակներում իր վրա վերցրած պարտավորությունները, որոնք հիմնված են խաղաղ ճանապարհով հակամարտությունների կարգավորման սկզբունքների վրա:

Հիշեցնենք, որ 2015-ի դեկտեմբերից ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը կտրուկ սրվել է: Միայն ԼՂՀ ՊԲ- և Ադրբեջանի ԶՈՒ-ի շփման գծում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման ավելի քան 1500 դեպք: Տարբեր տրամաչափի զենքերից ադրբեջանցիները 28 000 կրակ են արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: Հրադադարի ստորագրումից ի վեր` առաջին անգամ Ադրբեջանն օգտագործել է ծանր սպառազինություն, այդ թվում նաև` տանկեր և թնդանոթներ: ԼՂՀ ՊԲ-ի տվյալներով, Ադրբեջանի կողմից իրականացված սադրանքների արդյունքում տուժել է 50 ադրբեջանցի զինվորական, նրանցից 15-ը զոհվել է, մյուսները` տարբեր կարգի վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …