Четверг , 28 марта 2024
amru
Главная / Без рубрики / Ռուսաստանցի փորձագետ: «Ռուսաստանը հետաքրքրված է Հայաստանի ապաշրջափակմամբ»

Ռուսաստանցի փորձագետ: «Ռուսաստանը հետաքրքրված է Հայաստանի ապաշրջափակմամբ»

Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման նպատակով Իրանն ու Հայաստանն աշխատանք են տանում իրավական փաստաթղթի մշակման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը:

Համաձայնագիրը ենթադրում է, որ Իրանը կսկսի իր հատվածի կառուցումն այն բանից հետո, երբ Հայաստանը գտնի իր հատվածի կառուցման համար ներդրող:

Ներկայումս ակտիվ աշխատանքներ են տարվում Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ուղղությամբ: Այն կովկասյան տարածքով կձգվի Ռուսաստանից մինչև Պարսից ծոց, իսկ Հայաստան-Իրան երկաթուղին կդառնա այդ միջանցքի կարևորագույն բաղադրիչը, ինչը կհանգեցնի նաև Հայաստանի ապաշրջափակմանը, — ասում է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական համալսարանի ավագ գիտաշխատող Լեոնիդ Գուսևը:

«Հայաստանը` Թուրքիայի և Ադրբեջանի միջև սեղմված և Վրաստանից կախում ունեցող երկրից կդառնա հարավից և հյուսիսից ծովի մուտք ունեցող պետություն», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Գուսևը:

Ռուս-թուրքական առճակատման պայմաններում` հաշվի առնելով նաև Ադրբեջանի ոչ հստակ դիրքորոշումն այս հարցում, Մոսկվային ձեռնտու է Հայաստանի տնտեսության զարգացումն ու ապաշրջափակումը, որում երկիրը հայտնվել է 1991-ից ի վեր Բաքվի և Անկարայի կողմից վարվող տնտեսական շրջափակման քաղաքականության հետևանքով:

Ըստ փորձագետի` որպես Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման ներդրող կարող է հանդես գալ Ռուսաստանը:

«Այս հարցում որոշիչ նշանակություն կունենա Ռուսաստանի տնտեսական վիճակը, որը ստեղծվել է պատժամիջոցների և ճգնաժամի հետևանքով, բայց մասնակցությունն այս նախագծին, միանշանակ, բխում է Ռուսաստանի շահերից», — համոզված է փորձագետը:

Հիշեցնենք, որ 500 կմ երկարությամբ հայ-իրանական երկաթուղու կառուցման նախագիծը նախատեսված է ավարտել 6-7 տարում: Նախագիծն արժե 3,5 մլրդ դոլար: Ինչպես հայտնել է Հայաստանի վարչապետը, այս գումարի 60 %-ի ներդրման պատրաստակամություն են հայտնել չինական ընկերությունները: Նախագծի իրականացման արդյունքում կկառուցվի 19,4 կմ երկարությամբ 64 կամուրջ, 60 թունել` 102,3 կմ երկարությամբ, ինչպես նաև 27 կայան: Բեռնափոխադրումների հաշվարկված տարեկան ծավալը կկազմի 25 միլիոն տոննա:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …