Четверг , 25 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Ֆրանց Կլինցևիչ. «Պատերազմը Ղարաբաղում ծայրահեղ բացասական գործոն կդառնա Ռուսաստանի համար, քանի որ Մոսկվան կներքաշվի ևս մեկ առճակատման մեջ»

Ֆրանց Կլինցևիչ. «Պատերազմը Ղարաբաղում ծայրահեղ բացասական գործոն կդառնա Ռուսաստանի համար, քանի որ Մոսկվան կներքաշվի ևս մեկ առճակատման մեջ»

Այն, ինչ տեղի է ունենում ղարաբաղյան գոտում, պատերազմ է, — այսօր Երևանում հայտարարել է ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` խնդրելով լրագրողներին այսուհետև հրադադարի խախտման դեպքերն անվանել պատերազմ:

Ադրբեջանի կողմից հակամարտության սրմանը մասնակցում են երրորդ կողմի հատուկ պատրաստվածություն անցած սադրիչները, որոնք գիտակցում են, որ իրավիճակը պայթյունավտանգ է, և եթե բենզինով լի տարայի մեջ լուցկի գցել, ապա այն կպայթի, — ասում է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Ֆրանց Կլինցևիչը:

«Ես սա դեռևս պատերազմ չէի անվանի, բայց մտահոգ եմ, որ այս հակամարտության նոր փուլը, որը բխում է սադրանքներ հրահրող երրորդ կողմի շահերից, կարող է վերաճել իրական պատերազմի», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Ֆրանց Կլինցևիչը:

Ըստ նրա` Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսումը ծայրահեղ բացասական գործոն կդառնա Ռուսաստանի համար, քանի որ Մոսկվան կներքաշվի ևս մեկ առճակատման մեջ:

«Ես ելնում եմ արնով գրված տրամաբանությունից. վատ աշխարհը նախընտրելի է լավ պատերազմից: Չի կարելի թույլատրել Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսում, բայց եթե համապատասխան պաշտոնատար անձինք չկայունացնեն իրավիճակը, ապա ղարաբաղյան գոտում իրականացվող սադրանքները կարող են վերաճել պատերազմի», — եզրափակել է Կլինցևիչը:

Հիշեցնենք, որ 2015-ի դեկտեմբերից ղարաբաղյան գոտում իրավիճակը կտրուկ վատթարացել է: ԼՂՀ բանակի և Ադրբեջանի ԶՈՒ-ի շփման գծում միայն արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման ավելի քան 1500 դեպք: Տարբեր տրամաչափի զենքերից ադրբեջանական կողմն արձակել է 28 000 կրակոց: Ադրբեջանական բանակն առաջին անգամ հրադադարի հաստատումից հետո օգտագործել է նաև ծանր սպառազինություն, այդ թվում նաև` տանկեր և հաուբից-թնդանոթներ: Արցախի Պաշտպանության բանակի տվյալներով, Բաքվի սադրանքների արդյունքում տուժել է մոտ 50 ադրբեջանցի զինվորական, նրանցից 15-ը զոհվել են, իսկ մյուսները տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել: ԼՂՀ ԶՈՒ-ն հակառակորդի դիվերսիոն գործողությունները կանխելու արդյունքում կորցրել է 5 զինծառայող:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …