Четверг , 18 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Էրդողանի նոր ֆոտոշարքը. Թուրքիայի նախագահի ընտանիքը ստամբուլահայի տեսախցիկի օբյեկտիվում

Էրդողանի նոր ֆոտոշարքը. Թուրքիայի նախագահի ընտանիքը ստամբուլահայի տեսախցիկի օբյեկտիվում

Հայտնի ստամբուլահայ լուսանկարիչ Արա Գյուլերը հյուրընկալվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տանը: Արդյունքում պատրաստվել են Էրդողանի և նրա ընտանիքի նոր լուսանկարները: Թե ինչու այս PR քայլի համար ընտրվել է հայազգի լուսանկարիչը, հայտնի չէ: Թուրքական «Hurriyet»-ը գրում է, որ լուսանկարիչն ինքն է դիմել Էրդողանի մամլո ծառայությանն` առաջարկելով կազմակերպել ֆոտոշարք: Նշենք, որ Արա Գյուլեն Էրդողանին լուսանկարել է դեռևս 2012-ին, երբ վերջինս զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը:

Թերթը նաև հայտնել է, որ Արա Գյուլեն Էրդողանի ընտանիքին է նվիրել իր հեղինակած «Հին Ստամբուլի մասին հիշողություններ» խորագրով գիրքը: Իսկ Էրդողանն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել նրան լուսանկարչության արվեստում իր ներդրած ավանդի համար:

Նշենք, որ ստամբուլահայ Արա Գյուլեն հայտնի է նաև «Ստամբուլի աչքը» և«Ստամբուլաբնակ լուսանկարիչ» անուններով: Իր գործունեությունը նա սկսել է 1950-ին «Yeni Istanbul» թերթի խմբագրությունում, հետո երկար տարիներ համագործակցել է «Hurriyet»-ի հետ:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …