Суббота , 20 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Հայաստանն ու Ռուսաստանը կստորագրեն նոր համաձայնագիր զինվորական փոստային կապի մասին

Հայաստանն ու Ռուսաստանը կստորագրեն նոր համաձայնագիր զինվորական փոստային կապի մասին

ՀՀ կառավարությունը նոյեմբերի 10-ի նիստում հավանություն է տվել Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջև «Զինվորական սուրհանդակային-փոստային կապի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման որոշման նախագծին։

Համաձայնագիրը կարգավորում է  այլ պետության տարածքից ռազմական նամակագրության փոխանցումը ուրիշ պետության տարածք, որտեղտեղակայվածենռազմականկազմավորումները։

Փոստային համաձայնագիրն ունի շատ կարևոր նշանակություն, — ասում է անկախ ռազմական փորձագետ Ալեքսանդր Լուչանինովը:

«Առաջին հայացքից դա սովորական փոստային կապ է: Եթե Հայաստանում տեղակայված է ռուսաստանյան ռազմաբազան, ապա բնական է, որ կա նամակագրություն և որոշ փոստային բեռերի տեղափոխման անհրաժեշտություն Հայաստանից դեպի Ռուսաստան և հակառակը: Փոստի ծավալը փոքր չէ, եթե հաշվի առնենք, որ Հայաստանում գտնվում է հսկայական դիվիզիոն, որն ունի իր խնդիրները. սկսած նրանից, որ ընտանիքի հետ կապը պահպանվում է նամակագրությամբ և ավարտած գաղտնի փաթեթներով, որոնք էլեկտրոնային տարբերակով չեն կարող ուղարկվել: Պատճառն այն է, որ ԱՄՆ-ն մեզ սովորեցրել է, որ գոյություն ունի Ազգային անվտանգության գործակալությունը, և այն հետևում է յուրաքանչյուր քայլին», —RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Լուչանինովը:

Նշենք, որ Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունները համաձայնագրի ուժի մեջ մտնելուց 2 ամիս անց կանցնեն դրա իրականացման գործընթացին:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …