Մոդեստ Կոլերով. 15 միլիոն թուրք և առանց մուտքի արտոնագրի ռեժիմ ԵՄ-ի հետ — Rusarminfo
Среда , Ноябрь 22 2017
ВАЖНОЕ
Главная / Նորություններ / Մոդեստ Կոլերով. 15 միլիոն թուրք և առանց մուտքի արտոնագրի ռեժիմ ԵՄ-ի հետ

Մոդեստ Կոլերով. 15 միլիոն թուրք և առանց մուտքի արտոնագրի ռեժիմ ԵՄ-ի հետ

Ստամբուլում միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլին հայտարարել է, որ Թուրքիայի և ԵՄ-ի միջև հարաբերությունները նոր դարաշրջան են թևակոխվել:

«Ես բավականին լավատես եմ այս հարցում: Թուրքիայի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի ազատականացումը և հետընդունման համաձայնագրի ստորագրումը (պետության համաձայնությունը հետ ընդունել իր տարածք սեփական քաղաքացիներին, որոնք այլ պետությունում ենթակա են վտարման – խմբ.) կեզրափակվեն վեց, իսկ առավելագույնը` ինը ամսից», — ասել է նա:

Մուտքի արտոնագրի վերացումից հետո Թուրքիայի քաղաքացիների հսկայական հոսք կշարժվի դեպի եվրոպական երկրներ, որոնք ցանկանում են ավելի լավ կյանք ունենալ Եվրոպայում, — ասում է REGNUM գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը:

«Թուրքիայի բնակչության շրջանում անցկացվել է լայնածավալ հարցում, թե ինչ տեղի կունենա ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրի ռեժիմի վերացման դեպքում: Հարցվածների մեծ մասից ավելին պատասխանել է, որ նրանք անհապաղ կտեղափոխվեն Եվրոպա: Իմ հաշվարկներով, տեղափոխվել ցանկացողների թիվը կգերազանցի 15 միլիոնը: Դա բացասական ազդեցություն կունենա ինչպես Թուրքիայի, այնպես էլ ԵՄ երկրների ժողովրդագրության վրա», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Մոդեստ Կոլերովը:

Բացի ժողովրդագրական խնդրից, այդ նախաձեռնությունը վտանգ է ներկայացնում նաև ահաբեկչական սպառնալիքի տարածման տեսանկյունից, քանի որ ներկայումս Թուրքիայում գտնվում է ավելի քան 3 միլիոն փախստական, որոնց շրջանում կան «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության (գործունեությունն արգելված է ՌԴ-ում – խմբ.) նախկին կամ գործող անդամներ:

Հիշեցնենք, որ Ահմեդ Դավութօղլին Թուրքիայի խորհրդարանում հայտարարել է, որ «Թուրքիան իրականացնում է ԵՄ անդամակցության ազգային պլանը, և 2016-ի հոկտեմբերից երկրի քաղաքացիները կարող են անարգել մեկնել Եվրոպական միություն»:

Смотрите также

Փորձագետ. «Աշխարհի բոլոր քրիստոնյաները պետք է արձագանքեն Էրդողանի որոշմանը՝ վերածելու Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի»

Թուրքիայի ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն՝ ի պատասխան Հունաստանի քննադատությանը Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի …

ADISORD DESIGN