Пятница , 29 марта 2024
amru
Главная / Без рубрики / Աննախադեպ արդյունք. հայ ծանրամարտիկները նվաճել են 7 օլիմպիական ուղեգիր

Աննախադեպ արդյունք. հայ ծանրամարտիկները նվաճել են 7 օլիմպիական ուղեգիր

Ամերիկյան Հյուսթոնում եզրափակվել է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը բավարար է գնահատել հայ մարզիկների ելույթները:

Հայաստանի հավաքականը 157 միավոր է ստացել, թիմային հաշվարկով 8-րդ տեղը զբաղեցրել: Մարզչի խոսքով, ծանրամարտիկները հաղթահարել են առաջադրանքն ու նվաճել օլիմպիական խաղերի 5 ուղեգիր: Փոքր բրոնզե մեդալների են արժանացել Անդրանիկ Կարապետյանը (77 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ) և գերծանրքաշային մարտիկ Գոռ Մինասյանը: Վանիկ Ավետիսյան (69կգ) զբաղեցրել է 12-րդ տեղը, իսկ գերծանրքաշային մարտիկ Ռուբեն Ալեքսանյանը` 8-րդ տեղը:

Հիշեցնենք, որ Հայաստանից Օլիմպիական խաղերին կմասնակցի 7 ծանրամարտիկ, նրանց թվում են նաև երկու մարզիկ կանանց հավաքականից: Գլխավոր մարզչի գնահատմամբ, նման արդյունք հայ ծանրամարտի պատմության մեջ երբևէ չի արձանագրվել:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …