Пятница , 29 марта 2024
amru
Главная / Без рубрики / Ժիրինովսկու պլան Բ-ն. ինչպես հայերի ձեռքերով վրեժխնդիր լինել թուրքերից

Ժիրինովսկու պլան Բ-ն. ինչպես հայերի ձեռքերով վրեժխնդիր լինել թուրքերից

Մինչև վերջերս Ռուսաստանի և Թուրքիայի միջև համարվող բարեկամական բնույթի հարաբերություններն այսօր հարցականի տակ են: 

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական/ԼԴՊՐ կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկում է Թուրքիայի հետ հաշիվները մաքրել այլոց ձեռքերով:

Վրեժխնդրության լավագույն գործիքն, ըստ Ժիրինովսկու, Հայաստանն է: «Հայերն ատում են թուրքերին: Եթե մենք օգնենք հայերին ազատագրել իրենց արևմտյան տարածքները, ապա ոչ թե մենք, այլ հայերը կսկսեն պատերազմը: Նրանք դա հաճույքով կանեն, ինչպես դա արեցին 1918-ին, բայց այն ժամանակ Ռուսաստանը Թուրքիայի կողմը բռնեց»:

Ժիրինովսկին առաջարկում է նաև աջակցել քրդերին` ճանաչելով նրանց անկախությունն ու տրամադրելով ռազմական օգնություն:

«20 միլիոն մարդ, և այդ ճանապարհով Արևելյան Անատոլիան որպես այդպիսին կդադարի գոյություն ունենալ: Արդյունքում կձևավորվեն անկախ Քուրդիստանն ու Մեծ Հայաստանը», —հայտարարել է ԼԴՊՐ առաջնորդը:

Ըստ Ժիրինովսկու` Էրդողանի պահվածքը տրամաբանություն ունի: Տեղ չստանալով եվրոպական պետությունների շարքում` Թուրքիան որոշեց միանալ խալիֆաթին` շարունակելով իր ագրեսիվ քաղաքականությունը: Այդ իսկ պատճառով ներկայումս ստեղծվել է հարմար դրություն, երբ Մոսկվան պետք է աջակցի քրդերին և հայերին իրենց տարածքների ազատագրման համար:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին Թուրքիայի ռազմօդային ուժերը խոցեցին Սիրիայի օդային տարածքում գտնվող ռուսաստանյան Սու-24 օդանավը:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …