Ռուսաստանի արձագանքը կախված է Թուրքիայի ղեկավարության գործողություններ
«Ներկայումս հայտարարությունն
Ռուսաստանյան փորձագետը նաև հիշեցրել է, որ վերջերս թուրքական ուղղաթիռները խախտել էին Հայաստանի օդային սահմանը, որը վերահսկվում է ռուսաստանյան զինված ուժերի կողմից:
«Այժմ թուրքական ղեկավարությունը պետք է հասկանա, որ իրավիճակի մեղացմանն ուղղված գործողություններ չնախաձեռնելու դեպքում այսուհետև հայ-թուրքական կամ թուրք-սիրական սահմանների ցանկացած խախտում թուրքական ավիացիայի համար կստեղծի խնդիրներ», — նշում է ռուսաստանյան փորձագետը:
Ռազմական փորձագետը համոզված է, որ եթե Թուրքիան չընդունի իր մեղքը, ապա թուրքական ԶՈՒ-ի օդանավերը այլևս սխալմամբ չեն հայտնվի Հայաստանի տարածքում և անպատիժ չեն հեռանա այնտեղից: Հնարավոր է, որ ռուսաստանյան զորքերը կխոցեն դրանք:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին և 7-ին թուրքական ռազմական ուղղաթիռները երկու անգամ ներխուժել էին Հայաստանի օդային տարածք` պատճառաբանելով տեղի ունեցածը վատ եղանակային պայմաններով: