Среда , 24 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Դեղձերի դրախտավայր. Հայաստանում կստեղծեն մրգային տնտեսություններ

Դեղձերի դրախտավայր. Հայաստանում կստեղծեն մրգային տնտեսություններ

Այս տարի ռեկորդային ցուցանիշի հասած մրգի բերքահավքը համոզել է Հայաստանի ագրոբիզնեսի ներկայացուցիչներին, որ պտղաբուծությունը շարունակում է մնալ եկամտաբեր: Գյուղնախարարությունը նույնպես հավանություն է տվել այս ոլորտի զարգացմանն` առաջարկելով «Հայկական միրգ» ծրագիրը, որն ուղղված է պտղաբուծության միջոցով հողօգտագործման արդյունավետության բարձրացմանը:

Առաջնահերթ ուշադրություն է դարձվում դեղձին և նեկտարինին, որոնք հաջողությամբ աճեցվում են Հայաստանի բնակլիմայական պայմաններում, ինչպես նաև մեծ պահանջարկ են վայելում ներկրողների շրջանում:

«Հայկական միրգ» ծրագիրը մշակվել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ, և որպես փորձարկում այն կիրականացվի Հայաստանի երեք մարզերում (Տավուշի, Վայոց Ձորի և Արագածոտնի մարզեր): Այս ծրագրի շրջանակներում մանր հողագործները հնարավորություն կունենան վարձակալության հանձնել իրենց հողատարածքները, որտեղ «Հայկական միրգ» ՍՊԸ-ի միջոցներով կտնկվեն պտղատու ծառեր: Ծախսերը նախատեսվում է փոխհատուցել բերքահավաքի արդյունքում: Ներդրումների փոխհատուցումից հետո այգիները կվերադարձվեն սեփականատերերին և կօգտագործվեն կոոպերատիվ հիմունքներով:

Ըստ պաշտոնական տվյալների` «Հայկական միրգ» ծրագրի ընդհանուր ներդրումների չափը 13 միլիոն դոլար է: Ծրագրում նախատեսվում է ներգրավել 465 հողագործի:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …