Пятница , 29 марта 2024
amru
Главная / Без рубрики / Մտավախությունները հաստատվում են. ԻՊ-ն փորձում է ներթափանցել Վրաստան

Մտավախությունները հաստատվում են. ԻՊ-ն փորձում է ներթափանցել Վրաստան

Վրաստանի հատուկ ծառայությունները ճշտում են վրացի օգտատերերից ստացված տեղեկությունները «Իսլամական պետության» (ՌԴ-ում արգելված կազմակերպություն) գործունեությունը քարոզող կայքի գոյության վերաբերայլ: Այս մասին հայտնել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալ Լևան Իզորիան:

ԻՊ-ն վտանգավոր է ամենուր և բոլորի համար, իսկ կայք կարել է ստեղծել աշխարհի ցանկացած կետում, և այն գործարկել վրացերեն լեզվով: Դա դեռ չի ապացուցում, որ ահաբեկիչները գտնվում են Վրաստանի տարածքում, — համոզված է «Վրաստանի եվրասիական ընտրություն» հասարակական կազմակերպությունների կոալիցիայի առաջնորդ Աչիկո Չկոիձեն:

«Վրաստանի համար առավել մեծ վտանգ են ներկայացնում փախստականները», -RUSARMINFO-ի հետ զրույցում նշել է Աչիկո Չկոիձեն:

Հավանական է, որ ԵՄ խորհրդով Վրաստանի կառավարությունը Սիրիայից ընդունի է մոտ 1500 մարդ: Հաշվի առնելով Վրաստանի ղեկավարության արևմտամետ հայացքները` ԵՄ-ի խորհուրդներն ի կատար կածվեն, — նշում է «Վրաստանի եվրասիական ընտրություն» հասարակական կազմակերպությունների կոալիցիայի առաջնորդը:

«Խաղաղ մարդիկ խնդիր չեն ստեղծում, բայց նրանց շրջանում կարող են լինել ահաբեկիչնեչ: Վրաստանի հատուկ ծառայությունները ստիպված կլինեն խիստ վերահսկում իրականացնել»,- հավելել է Չկոիձեն:

Հիշեցնենք, որ ոչ պաշտոնական տվյալներով, հիմնականում Սիրիայի և Իրաքի տարածքում գործող և ՌԴ-ում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմկերպության անդամների շարքերում քիչ չեն Վրաստանից և Ադրբեջանից հավաքագրվածները: 

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …