Սերժ Սարգսյանն ԵԱՏՄ նախագահների շարքում ամենադժբախտն է — Rusarminfo
Четверг , 18 июня 2026
amru
Главная / Без рубрики / Սերժ Սարգսյանն ԵԱՏՄ նախագահների շարքում ամենադժբախտն է

Սերժ Սարգսյանն ԵԱՏՄ նախագահների շարքում ամենադժբախտն է

Այս լուսանկարում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարները ողջունում են միմյանց, բայց անգամ նման դրական հոգեվիճակում անձի դեմքն հեշտությամբ կարող է պատմել այն ամենի մասին, ինչը կատարվում է նրա ներսում:

ԵԱՏՄ անդամ պետությունների 5 ղեկավարների երջանկության աստիճանը չափելու նպատակով RUSARMINFO-ի թղթակիցը օգտվել է արհեստական ինտելեկտից: Վերլուծության արդյունքներով, Ալեքսանդր Լուկաշևիչի երջանկությունը հասնում է 100%-ի, Նուրսուլթան Նազարբաևը 99% է հավաքել, իսկ Վլադիմիր Պուտինը երջանիկ է 86%-ով: Նրան հաջորդում է Ղրղստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը` 85% երջանկությամբ: Ամենադժբախտ նախագահն այս հնգյակում Սերժ Սարգսյանն է, ով ստացել է երջանկության 83%-ը:

Նշենք, որ “երջանկության չափիչը” հասանելի է համացանցում: Microsoft ընկերության արհեստական ինտելեկտը, որը վերլուծում է մարդկանց զգացմունքները լուսանկարում, ներառված է Project Oxford փաթեթում: Թե քանի տոկոսի երջանկություն է արտահայտում ձեր դեմքը լուսանկարում, կարելի իմանալ ներբեռնելով Ձեր իսկ լուսանկարը զգայաչափիչում:

Добавить комментарий

Смотрите также

Փորձագետ. «Բաքվի սպառնալիքի շուրջ Սարգսյանի հայտարարությանը Ղազախստանն ու Բելառուսը հրապարակավ չեն սատարի»

Մայիսի 31-ին Աստանայում տեղի ունեցավ ԵԱՏՄ անդամ պետությունների նախագահների հանդիպումը: Իր ելույթում Հայաստանի նախագահ Սերժ …