Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը խիստ վիրավորվել է Հայաստանից, Բելառուսից և Ղազախստանից — Rusarminfo
Четверг , 16 июля 2026
amru
Главная / Без рубрики / Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը խիստ վիրավորվել է Հայաստանից, Բելառուսից և Ղազախստանից

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը խիստ վիրավորվել է Հայաստանից, Բելառուսից և Ղազախստանից

Ռուսաստանյան գերատեսչությունը Հայաստանի, Ղազախստանի համապատասխան մարմիններ և Բելառուսի առևտրի նախարարություն նամակ է ուղարկել` ԵԱՏՄ անդամ-պետությունների կողմից պետպատվեր իրականացնող ընկերությունների հասանելիության վերաբերյալ կանոնների խախտման շուրջ:

Հայաստանում փաստաթղթավորումը ռուսերեն չի թարգմանվում, որն ընդունված է որպես պաշտոնական լեզու Մաքսային միությունում, և փաստաթղթերն ուղարկվում են հայերեն լեզվով: Բելառուսում ի հայտ են եկել խնդիրներ ապրանքների ինքնության պարզման հետ: Իսկ Ղազախստանում պետպատվերստանալու համար ընկերությունը երկրի տարածքում պետք է ներկայացուցչություն բացի և ղազախական էլեկտրոնային թվային ստորագրություն ստանա:

ԵՏՀ-ի պետգնումների բաժնի ղեկավար Վլադիմիր Սավչենկոյի խոսքով, ռուսաստանյան կողմը ևս դժվարություններ է առաջացնում, մասնավորապես, խոսքը վերաբերում է պետպատվերների թվայնացմանը: Բոլոր ի հայտ եկած խախտումները, ըստ ԵՏՀ ներկայացուցչի, հակասում են ԵԱՏՄ համընդհանուր կանոններին:

Հիշեցնենք, որ ԵԱՏՄ-ն սկսել է գործել 2015թ. հունվարի 1-ից: Կառույցի անդամ-պետություններն են` Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը և Ղրղզստանը:

Добавить комментарий

Смотрите также

Փորձագետ. «Բաքվի սպառնալիքի շուրջ Սարգսյանի հայտարարությանը Ղազախստանն ու Բելառուսը հրապարակավ չեն սատարի»

Մայիսի 31-ին Աստանայում տեղի ունեցավ ԵԱՏՄ անդամ պետությունների նախագահների հանդիպումը: Իր ելույթում Հայաստանի նախագահ Սերժ …