Четверг , 25 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Հայաստան մեկնելն ավելի էժան է դարձել. երկիրը պատրաստվում է կրկին սեփական ավիափոխադրող ունենալ

Հայաստան մեկնելն ավելի էժան է դարձել. երկիրը պատրաստվում է կրկին սեփական ավիափոխադրող ունենալ

Գների համընդհանուր բարձրացման ֆոնին, նորություն է ստացվել հայերի շրջանում ամենատարածված ծառայություններից մեկի սակագնի իջեցման մասին: Վիճակագրական ծառայությունները հաշվարկել են, որ դեպի Հայաստան ավիատոմսերի գինը նախորդ տարվա հետ համեմատած 10-15%-ով նվազել է: Ըստ Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության մամլո խոսնակ Ռուբեն Գրձելյանի, դա ժամանակավոր երևույթ է` պայմանավորված շուկայի զարգացման ժամանակահատվածով: “Ավիատոմսերի գների իջեցման պատճառ կարող էր դառնալ համընդհանուր տնտեսական անկումն ու 2015-ին գրանցված 10%-ով ուղևորների թվաքանակինվազումը,” – RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Ռուբեն Գրձելյանը: Ըստ նրա` գների ժամանակավոր նվազման խթանիչներից մեկն էլ կարող է դարձած լինել “բաց երկնքի” քաղաքականությունը (օդային փոխադրումների ոլորտի ազատականացմանն ուղղված կառավարական ծրագիրը — խմբ.):

“2016-ին նախատեսվում է հայկական “Ալյանս” ավիաընկերության մուտքը շուկա: Դեռևս այն միայն թռիչքներ կիրականացնի դեպի Մոսկվա, Սոչի և Բեյրութ: Եթե “Ալյանսին” հաջողվի գրավել սեփական նիշն այնտեղ, որտեղ աշխատում են ռուսաստանյան ավիաընկերությունները, ապա արդեն կարելի կլինի խոսել սեփական ավիափոխադրողի մասին, որն էլ կկարողանա զգալիորեն նվազեցնել ավիատոմսերի գները”, — ասել է Ռուբեն Գրձելյանը: Նշենք, որ 2014-ը ավիափոխադրումների քանակով ռեկորդային է եղել Հայաստանի համար. ուղևորների թիվը 2013-ի համեմատ աճել է 20%-ով` գերազանցելով 2 միլիոնը:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …