Пятница , 19 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Սիրիայում Ռուսաստանի պլանների մասին Պուտինը կպատմի ՄԱԿ-ում

Սիրիայում Ռուսաստանի պլանների մասին Պուտինը կպատմի ՄԱԿ-ում

Բլումբերգը, հղում կատարելով սեփական ռազմական աղբյուրներին, հայտնել է, որ ռուսաստանյան ավիացիան մոտ ժամանակներս կարող է հարվածներ հասցնել Սիրիայում Իսլամական պետության դիրքերին առանց միջազգային կոալիցիայի ուժերի մասնակցության:

Գործակալությունն ընդգծում է, որ նման գործողությունները հնարավոր են, եթե Վաշինգտոնը մերժի Ռուսաստանի առաջարկը Սիրիայում համատեղ ռազմական գործողություններ իրականացնելու վերաբերյալ:

Ռուսաստանը շարունակում է բազմապատկել Սիրիայում իր ռազմական ներկայությունը` զգուշանալով Բաշար Ասադի ռազմական պարտությունից, — կարծում են Բլումբերգի վերլուծաբանները:

Ռուսաստանի ռազմական պլանների մասին հայտնի չի կարող լինել, քանի դեռ ՌԴ ղեկավարությունը պաշտոնապես չի հրապարակել իր գործողությունների նախագիծը,  — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն:

«Բլումբերգը կարող է հղում կատարել անգամ մարսիացիներին, այս պարագայում տեղեկատվական գործակալությունները չեն կարող իմանալ, թե ինչպես կգործի Ռուսաստանը: Որոշումների կայացման գործընթացը գտնվում է համաձայնեցման փուլում: Դրան մասնակցում են ՌԴ արտաքին գործերի նախարարությունը, Զինված ուժերի գլխավոր շտաբը, նախագահի վարչակազմը, հատուկ ծառայությունները, որոնք վերլուծում են իրավիճակը Սիրիայում և մշակում գործողությունների այլևայլ տարբերակներ », — ասում է Կորոտչենկոն:

Ռազմական փորձագետի կարծիքով, Ռուսաստանի ռազմական պլանների մասին հայտնի կդառնա միայն ՄԱԿ-ում Վլադիմիր Պուտինի ելույթից հետո: Իսկ մինչև այդ լրատվական գործակալությունները կարող են հարյուրավոր տարբերակներ հրապարակել, բայց դրանց արժեքը հավասար է զրոյի:

Սիրիայում քաղաքացիական պատերազմը սկսվել է 2011-ի գարնանը: Զոհվածների թիվը գերազանցել է 230 հազարը, իսկ փախստականների թիվը` 11,5 միլիոնը: Ընդվզող ուժերը հանդես են գալիս Բաշար Ասադի ռեժիմի տապալման կողմից, իսկ երկրի տարածքի մի մասը գնտվում է ԻՊ-ի ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …