Пятница , 19 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Մոսկվայում մզկիթի բացումը հնարավորություն կտա Էրդողանին խոսել Պուտինի հետ

Մոսկվայում մզկիթի բացումը հնարավորություն կտա Էրդողանին խոսել Պուտինի հետ

Սեպտեմբերի 23-ին Մոսկվայում տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հանդիպումը, այս մասին հաղորդել է ՌԴ նախագահի մամլո խոսնակը: Նշենք, որ Բաքվում առաջին Եվրոպական խաղերի բացման շրջանակում ձախողված բանակցություններից հետո սա երկրորդ հանդիպումն է երկու նախագահների միջև 2015-ի ընթացքում: Այն ժամանակ Էրդողանը ստիպված է եղել երկար սպասել Պուտինին և լսել անհաջող կատակներ Թուրքիայի` Եվրոպական միություն ինտեգրվելու անհաջող փորձերի մասին:

Թուրքական գազատարն ու Սիրիայի խնդիրը այս պետության շուրջ վերջին ժամանակի հիմնական թեմաներն են, որոնք էլ ներառված Պուտին-Էրդողան երկկողմ բանակցությունների օրակարգում, — ասում է Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը:

Նրա կարծիքով, Թուրքիան անհանգստացած է սիրիական հարցում Ռուսաստանի ցուցաբերած նախաձեռնողականությամբ, ինչպես նաև Ռուսաստանի կողմից Դամասկոսին ցուցաբերվող ռազմական աջակցության կրկնապատկման հարցով:

«Անկարան խաղում և շարունակում է խաղալ ծայրահեղ ապակայունացնող դեր Սիրիայում, և թուրքական ղեկավարությունն` ի դեմս Էրդողանի, մեղավոր են երկրում իրավիճակի ապակայունացման մեջ: Նրանք ցանկանում են Բաշար Ասադի ռեժիմի արագ տապալում: 2011թ.-ին Էրդողանն ասում էր, որ նրաք նամազ են անելու Դամասկոսի Օմեյադովի մզկիթում», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասաց Սեմյոն Բաղդասարովը:

Փորձագետը բացառել է այն հավանականությունը, որ Էրդողանը կհասնի հաջողության Ռուսաստանի կողմից Դամասկոսին ցուցաբերվող ռազմական օգնության կրճատման հարցում` միաժամանակ նշելով, որ Թուրքիան խուսափում է Ռուսաստանի հետ հակադրության մեջ մտնելուց և տարածաշրջանում ուժերի հավասարակշռության փոփոխությունից: Հարց է ծագում նաև, արդյոք Էրդողանը կարող է Պուտինի հետ վարել բանակցություններ հավասար պայմաններում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրավիճակը Թուրքիայում դուրս է գալիս վերահսկողությունից:

«Թուրքիայում քաոսային իրավիճակն է թափ առնում, իսկ մոտ ապագայում, առհասարակ, կարող է քաղաքացիական պատերազմ սկսվել: Այդ մասին զգուշացնում էր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Դեմիրթաշ Սալահադդին: Բացի այդ, Թուրքիայի սահմանադրությամբ, գլխավորը Թուրքիայում վարչապետ Ահմեդ Դավութօղլին է, այլ ոչ թե պարոն Էրդողանը, և նրան օր օրի ավելի ու ավելի դժվար է դառնում վերահսկել երկրում տիրող իրավիճակը»,- կարծում է Սեմյոն Բաղդասարովը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին Մոսկվայում տեղի կունենա մեծ մզկիթի բացումը մահմեդական Կուրբան-Բայրամ տոնի առթիվ: Մզկիթի բացմանը ներկա կլինեն նաև Ադրբեջանի, Պաղեստինի, Հորդանանի, Քաթարի, Քուվեյթի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Իրանի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի նախագահները: Բայց ՌԴ նախագահը հանդիպումներ կունենա միայն Թուրքիայի և Պաղեստինի ղեկավարների հետ:

 

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …