Вторник , 23 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Ինչու՞ է ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը ժամանել Մոսկվա

Ինչու՞ է ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը ժամանել Մոսկվա

Հայաստանի ԱԺ պատգամավոր, նորաստեղծ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը  RUSARMINFO-ին տված հարցազրույցում խոսել է Ռուսաստանի մայրաքաղաք կատարած այցի նպատակների, Հայաստանի զարգացման գործում ափուռքահայերի մասնակցության և հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրների մասին:

Այցի նպատակը

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության  առանցքային դրույթներից մեկը մեծ հայրենադարձության հարուցումն է, այսինքն սփյուռքի հայերի վերադարձը Հայաստան՝ խնդիր ենք դրել առաջիկա 20 տարվա ընթացքում կրկնապատկել բնակչության  թիվը: Այս խնդիրը կարելի է լուծել միայն այն դեպքում, երբ հայերը վերադառնան ՀՀ ապրելու, որովհետեև ինչպես Սահմանադրությունում է գրված, Հայաստանը հիմնադրվում է հայ ժողովրդի կողմից , այսինքն Հայաստանը հայ ժողովրդի պետությունն է: Մենք շատ կարևոր ենք համարում քննարկել այս օրակարգը  սփյուռքի տարբեր համայնքների հետ:

Եթե մարդիկ հեռացել են Հայաստանից, նշանակում է կան պատճառներ, որոնք թուլյ չեն տալիս նրանց մնալ Հայաստանում: Հենց այս շեշտադրությամբ ենք պատրաստվում խոսել հայ համանյնքերի ներկայացուցիչների հետ, որովեհետև  այսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ   ՀՀ սահմաններից դուրս ապրում է նույնքան Հայաստանի քաղաքացի, որքան Հայաստանում:

Մենք այսօր ասում ենք, որ գտնվում ենք ծրագրի մշակման փուլում. և արտերկրի և Հայաստանի համայքնների հետ այս հանդիպումները այդ փուլի մի մասն են:  Մենք պարզ ասում ենք, որ այսօր դեռևս չունենք համապարփակ ծրագիր, ավարտին չենք հասցրել:

Հայ-ռուսական հարաբերություններ

Ամենևին չնսեմացնելով հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների նշանակությունը՝ արձանագրում եմ, որ կան խնդիրներ այդ հարաբերություններում, որոնցից մեծագույնը այն է, որ հայ-ռուսական հարաբերությունները ոչ թե գործընկերական են, այլ ասողի-լոսողի հարաբերություններ են: Ճիշտ է՝ Հայաստանը փոքր պետություն է, իսկ Ռուսաստանը՝ մեծ տերություն, միջուկային զենքով , բայց միևնույն ժամանակ Հայաստանի պետականությունն ու ինքնիշխանությունը մեզ համար բացարձակ արժեքներ են, և մերարտաքին քաղաքականության գլխավոր նպատակը պետք է լինի երկրի ինքնիշխանության պահպանումն ու ամրապնդումը:

10 տարիների ընթացքում ՀՀ-ում ժամանակ առ ժամանակ հակառուսական դրսևորումներ, արտահայտություններ են լինում և Ռուսաստանում շատերը դա մեկնաբանում են, որպես Արևմուտքի կողմից հրահրվող քայլեր: Բայց դրա պատճառը ամենևին Արևմուտքի հրահրելը չէ: Պարզապես մի շարք դեպքերում մենք ՌԴ հասարակական-քաղաքական շրջանակներից լսում ենք հայտարարություններ, որոնք հայ հանրության գիտակցության շրջանում առաջացնում են հարց, արդյո՞ք Ռուսաստանում բավարար հարգանքով են վերաբերվում Հայաստանին, հայոց լեզվին: Սրանք հարցեր են, որոնք պետք է լինեն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում: Սակայն, սա չի նշանակում, որ մենք պետք է դեմ արտահայտվենք և ժխտենք հայ-ռուսական բարեկամությունը:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …