Четверг , 28 марта 2024
amru
Главная / Без рубрики / Անհանգստության ալիք Ջավախքում. Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցման աշխատանքները կանգնեցվել են

Անհանգստության ալիք Ջավախքում. Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցման աշխատանքները կանգնեցվել են

Կարզախի անցակետի բացումը, որն ապահովում է Վրաստանի և Թուրքիայի միջև ուղիղ հաղորդակցությունը, դարձել է հայաբնակ Ջավախքում անհանգստությունների պատճառ: 34 գլուխ խոշոր եղջերավոր անասունի գողություն և անչափահասների թրաֆիքինգի փորձ – ահա և երկու դեպք կապված անցակետի հետ:

Սեպտեմբերի 13-ի առավոտյան Վրաստանի Սամցխե-Ջավախք շրջանի (շրջանի բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր են — խմբ.) Կարզախ գյուղից տեղեկատվություն է ստացվել 34 գլուխ խոշոր եղջերավոր անասունի գողության մասին. նախիրի հետքերը տանում էին դեպի վրաց-թուրքական սահման: Կարզախ գյուղի ավագանի Ատոմ Օխմրցյանը հաստատել է, որ եղջերավոր անասունները պատկանում են իրեն, և դրանց անհայտանալը հայտանաբերել է առավոտյան 6.30-ի սահմաններում: Ներկայումս գողության փաստով զբաղվում են իրավապահ մարմինները և Վրաստանի սահմանապահ ծառայությունը:

Կարզախի բնակչության պահանջով շտապ կերպով կանգնեցվել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցման աշխատանքները, որին ներգրավված են մեծ մասամբ ադրբեջանցիները: Բնակիչները հայտարարել են, որ թույլ չեն տա վերսկսել շինարարական աշխատանքները մինչև որ գողության գործը չբացահայտվի:

Նշենք, որ Կարզաղից խոշոր եղջերավոր անասունների գողությունն առաջին դեպքը չէ այնտեղ մաքսատուն բացելուց հետո: Նախկինում ևս արձանագրվել է խոշոր եղջերավոր անասունների գողության դեպք, բայց արդեն Սուլդա գյուղից:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …